Տիագո Սիլվան՝ «Չելսի»-ի խաղացող
ՍպորտԼոնդոնի «Չելսին» պաշտպան Տիագո Սիլվայի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին հայտարարվել է պաշտոնական կայքում: Ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ: