Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա․ NHK
ԱշխարհՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է հեռանալ պաշտոնից առողջական խնդիրների պատճառով, հաղորդում է NHK-ն: Նա ունի խոցային կոլիտ՝ աղիքի ծալքի քրոնիկ բորբոքում: Այս հիվանդությունը նրա պաշտոնանկության պատճառն էր 2007 թվականին։ Այնուամենայնիվ, այն ժամանակ նրա առողջական վիճակը հաջողվեց կայունացնել, և 2012-ին նա կրկին ընտրվեց վարչապետ: Օգոստոսի 24-ին նրա պաշտոնավարման ժամկետը գերազանցել է 2799 օրը, որը Ճապոնիայի վարչապետների երբևէ պաշտոնավարած ամենաերկար ժամանակահատվածն է: Երկուշաբթի օրը Աբեն իմացել է քրոնիկ հիվանդության սրման մասին, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, և որոշել է հրաժարական տալ, որպեսզի նրա «առողջական վիճակը չազդի իր քաղաքական որոշումների վրա»: