Մոսկվայում իրավապահները տապալել են ադրբեջանցի օրենքով գող Լոտու Գուլիի հիշատակի արարողությունը
VideoՔրեական աշխարհի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիներ, հավաքվել էին Մոսկվայի սրահներից մեկում հարգանքի տուրք մատուցելու Թուրքիայում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի հիշատակին (հայտնի է որպես Լոտու Գուլի), հաղորդում է DailyStorm-ը։
Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ներխուժել են սրահ Լոտու Գուլիի հիշատակի արարողության ժամանակ և գետնին պառկեցրել բերման ենթարկվածներին, այնուհետև սկսել են հարցաքննություն կազմակերպել։ Բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է՝ ներկաները եկել են Նադիր Սալիֆովի հիշատակի արարողությանը, եւ բոլորն էլ նրա բարեկամներն են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հետխորհրդային քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) ծոծրակի հատվածում հրազենային վնասվածք էր ստացել եւ սպանվել իր անվտանգության ծառայող Խագան Զեյնալովի կողմից։