Երևանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացել է
Հասարակություն«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած 41-ամյա Էդգար Մարգարյանն այսօր մահացել է։
Պայթյունի հետևանքով շենքի առաջին շքամուտքի պատշգամբային հատվածն ամբողջովին փլուզվել էր, մեկ մարդ մահացել էր, փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված 41-ամյա Էդգար Մարգարյանը և 71-ամյա Սվետլանա Սահակյանը տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նշենք, որ բժիշկները, ի սկզբանե, 41-ամյա Էդգար Մարգարյանի առողջական վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, հիվանդանոց տեղափոխվելու առաջին իսկ օրվանից նա միացված էր արհեստական շնչառության սարքին։
Պայթյունից հետո դեպքի հանգամանքները դեռևս չեն բացահայտվել:
Արփինե Հակոբյան