Պուտինը Բելառուսում անցկացված ընտրությունները համարում է կայացած․ Ռիա Նովոստի
ԱշխարհՄոսկվան համարում է, որ Բելառուսում ընտրությունները կայացել են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք համարում ենք, որ ընտրություններ տեղի են ունեցել», - ասել է նա լրագրող Սերգեյ Բրիլևին տված հարցազրույցում: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը անտարբեր չէ Բելառուսում ընթացող գործողությունների վերաբերյալ: Ըստ նրա՝ Մոսկվան բելառուսական իշխանություններին անհրաժեշտության դեպքում երաշխավորում է պարտադրված «ինքնիշխանություն, արտաքին սահմանների և կայունության պաշտպանություն»։ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը հետևելու է, որպեսզի Բելառուսում բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: