Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» «Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Միայն «դրսինները». «Փաստ» 

2000 ընտանիք՝ բախտի քմահաճույքին. ՔՊ-ում «մոռացել» են տրված խոստումները

Վերլուծական

Հայաստանի հեղափոխական իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում սիրո խոստովանություն անելու ՀՀ «հայրաքաղաք» համարվող Գյումրիին: Շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխությունից հետո այդ նույն հեղափոխությունը պետք է հասցնել մարզեր, զարգացնել Երևանից զատ նաև մյուս քաղաքները, ինչպես նաև նպաստել այդ քաղաքների առջև տարիներ շարունակ ծառացած խնդիրների լուծմանը: Սեպտեմբերի 5-ին Գյումրին նշելու է քաղաքի օրը, իշխանության տարբեր կալիբրի ներկայացուցիչներ կայցելեն քաղաք, չեն զլանա սելֆիներ անել և սեր խոստովանել ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքին: Սակայն գործնականում վերջին երկու տարիների ընթացքում հեղափոխական իշխանությունները այդպես էլ չլուծեցին գյումրեցիների թիվ մեկ՝ անօթևաններին կացարաններով ապահովելու խնդիրը:

Մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի հիմնած կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում էր, որ հաղթանակի դեպքում Գյումրու 2300 անօթևան ընտանիքները բնակարաններ կստանան։

Փաշինյանը նաև իրեն պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթով էր պարբերաբար հիշում, որ իշխանությունները չեն ցանկանում մոտ 3000 անօթևան ընտանիքների խնդիրը լուծել։

Այդ ընտրություններում ՔՊ-ն ստացավ ընդամենը 638 ձայն: Իշխանության գալուց հետո, սակայն, Փաշինյանի թիմը ստիպված եղավ ինքն իրեն հակասել։ Ամիսներ առաջ կառավարությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ վարչապետի հանձնարարականով 2020 թվականին մնացած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։ Նկատենք, որ Փաշինյանը նույնպես մոռացել է մյուս անօթևաններին, որոնց մասին նախկին իշխանություններին մշտապես հիշեցնում էր։ Եվ ստացվում է, որ Փաշինյանի կառավարությունն ավելի քան 2000 ընտանիքների խնդիրը անտեսում է, հայտարարելով, որ անօթևան մնացած քաղաքացիներից մի մասի մասի հանդեպ պետությունը պարտավորություն ունի, մյուսների համար չունի: 


Բացի այդ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, որ նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: Այսինքն՝ ըստ նրանց 20-30 տարվա ընթացքում, ընդամենը, 1000 ընտանիք է բնակարան ստացել: Ստացվում է, որ մինչև հեղափոխությունը նախկին «կոռումպացված» իշխանությունները Գյումրիում կառուցել են կամ բնակարանների գնման վկայական են տվել միայն 1000 ընտանիքի: Իսկ հեղափոխական իշխանությունները երկու տարում միանգամից 453 ընտանիքի խնդիր է լուծում: Նշենք, որ 2017 թվականին կառավարության հաստատած ծրագրով՝ մինչև 2020 թվականը 540 ընտանիք այսպես թե այնպես ստանալու էին նոր բնակարաններ: 2008-2010թթ. պետական ծրագրի շրջանակներում աղետի գոտու 4839 ընտանիքներ ստացել են բնակարաններ՝ 65 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Միայն 2017 թվականին պետբյուջեից հատկացվել է 560 մլն դրամ, որը տրամադրվել է աղետի գոտու 102 ընտանիքի: Ասվածը ևս մեկ վկայություն է այն բանի, որ հեղափոխական իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում սեփական արածները ուրճացնելու և նախկինների արածները նսեմացնելու համար: 

Ցավալի է, որ հեղափոխությունը Գյումրիից սկսած քաղաքական ուժը հեղափոխության հաղթանակից երկու տարի անց էլ ձեռնամուխ չեղավ իրենց իշխանության բերելու հարցում այդքան մեծ ավանդ ունեցած քաղաքի թիվ մեկ խնդիրը լուծելուն: Փաստորեն ՔՊ-ում մոռանում են ոչ միայն հեղափոխության, այլ նաև դրանից առաջ տրված նախընտրական խոստումները… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ ՓաշինյանՌուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ. Փաշինյան «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ»․ հարց՝ Փաշինյանին Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (տեսանյութ) Տավուշի համայնքապետերը վերադարձել են կառավարության շենք եւ հանդիպում են Փաշինյանի հետ (տեսանյութ) Գեներալները թող իրենց հարց տան՝ հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ հայրենիքից հիշատակ և փլատակներ թողնող վարչակազմին․ Միքայել արք․ Աջապահյան Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Փաշինյան Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը. «Հրապարակ» Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից ՀՀ–ն դուրս գալ չի կարող․ ՓաշինյանՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի․ Փաշինյան (տեսանյութ) Հանրային կարծիքից վախենում է. իրականությունից մեկուսացում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական ԶԼՄ-ներին. ուղիղ Նիկոլ Փաշինյանի 20 գաղտնի քայլերը՝ ժողովրդի թիկունքումԴադարեցրե՛ք ժողովրդին տկարամիտի տեղ դնելը, դա պարզունակ անարգություն է․ Դավիթ ՍանասարյանՀրդեհ Երևանում՝ Հրազդանի կիրճում. դեպքի վայր են ժամանել հրշեջները (տեսանյութ)
Ամենադիտված