Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 

Նորից կտուժի կրթությունը. հեռավար մեթոդը կչեզոքացնի կրթության կազմակերպման գործընթացը

Գիտություն և Մշակույթ

Համալսարանները պետք է որոշեն, թե ինչ եղանակով կազմակերպեն դասընթացները, և չկան սահմանված հստակ չափորոշիչներ, ինչպես, օրինակ, դպրոցների դեպքում է, և սա ողջունելի է։ Տարբեր համալսարաններ ունեն տարբեր փորձառություն՝ հեռավար կրթության կազմակերպման ոլորտում։ Կային համալսարաններ, որոնք մինչև պանդեմիայի սկսվելը, արդեն հեռավար ձևաչափով կազմակերպած դասընթացներ ունեին և, նույնիսկ, դիպլոմներ էին շնորհել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով հեռավար կրթության արդյունավետությանը։

Փորձագետի կարծիքով՝ կան համալսարաններ, որտեղ հեռավար կրթությունը պատշաճ մակարդակով չի կազմակերպվում․ «Անցած կիսամյակում կազմակերպած հեռավար ուսուցման արդյունավետությունը, գրեթե, 0-ի էր հասնում, և, սա հաշվի առնելով` պետք է ասել, որ համալսարանները իրենք որոշեն՝ ինչ չափով զուգորդեն առկա ուսուցումը հեռավար ուսուցմանը, ավելին՝ կան մասնագիտություններ, որտեղ, օրինակ, դասախոսների մեծ մասը մեծահասակներ են և, նրանց համար շատ դժվար է կազմակերպել հեռավար ուսուցում։ Այդ պատճառով ցանկալի է՝ փոքր խմբերով առկա, դեմ առ դեմ ուսուցում կազմակերպել, իհարկե, կան ժամանակակից տեխնիկային տիրապետող դասախոսներ, որոնք ավելի ակտիվ են, և նրանք կկազմակերպեն հեռավար ձևաչափով։ Ամեն դեպքում, արդյունավետությունը բարձր է և միջազգային փորձն էլ դա ցույց է տալիս, երբ զուգորդվում է առկա ուսուցումը՝ հեռավար ուսուցման տարրերով»։

Ատոմ Մխիթարյանը վստահ է՝ բուհերի ղեկավարները պետք է հաշվի առնեն նաև ուսանողների կարծիքը և սոցիալական վիճակը․ «Հարկավոր է՝ բուհերը կոնկրետ և անհատական մոտեցում ցուցաբերեն ուսանողներին և յուրաքանչյուր հարցին, լուծումներն էլ գտնեն այնպես, որպեսզի կրթության որակը դրանից չտուժի։ Մարզերից ուսանողներն ավելի շատ են և արժի, որ նրանց հետ համաձայնեցվի որոշումը, նրանք ևս մասնակից դառնան և ազդեն որոշումների կայացման գործընթացներին»։

Անդրադառնալով դպրոցներում դասապրոցեսի սեպտեմբերի 15-ից մեկնարկելուն՝ փորձագետը նշեց, որ որոշման մեջ որևէ տրամաբանություն չի տեսնում․ «Ինչի համար 15-ից սկսել, եթե կարելի էր հենց 1-ից սկսել։ Սկսելով դասերը սեպտեմբերի 15-ից՝ ևս 2 շաբաթ կորցնելու ենք նախապատրաստման վրա, իսկ այդ ամբողջը լինելու է կրթության որակի հաշվին։ Մյուս խնդիրը, որ հուզում է մասնագետներին, այն է՝ դասընթացներին հակահամաճարակային կանոնները պահպանելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, որոնց հրատապ լուծումները ժամանակ կխլեն կազմակերպիչներից, այսինքն՝ նորից կտուժի կրթությունը»։

Հարցին, թե դասընթացների կազմակերպման, հատկապես, որ եղանակով են ուսանողներն ու աշակերտները ավելի շատ ներգրավվել, փորձագետը պատասխանեց․ «Խնդիրն այն է, որ հեռավար ուսուցման ժամաանակ որևէ ռեալ ցուցանիշ չկա և չենք կարող ստուգել՝ արդյո՞ք ուսանողը մասնակցում է դասին, թե՞ ոչ։ Նույն խորամանկությունը անում էին դպրոցականները, երբ անջատում էին տեսախցիկները, և չգիտեինք՝ մասնակցու՞մ էին դասապրոցեսին, թե՞ ոչ։ Այդ պատճառով ենք ասում, որ ամենարդյունավետ տարբերակը երկուսի զուգադրումն է, և ցանկալի է, որ դասախոսությունները տեղի ունենան դեմ առ դեմ։ Ամբողջությամբ հեռավար կազմակերպելը նշանակում է՝ ևս մեկ կիսամյակ չեզոքացնել կրթության կազմակերպման գործընթացը»։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
Ամենադիտված