Ավտովթար Երևանում. վարորդի ինքնությունը պարզված չէ
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: