Դերասան Դմիտրի Պեվցովը հոսպիտալացվել է․ Ռիա Նովոստի
Գիտություն և ՄշակույթՌուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պեվցովը հոսպիտալացվել է Կոմունարկայի հիվանդանոցներից մեկում, ասել է «Լենկոմի» տնօրեն Մարկ Վարշավերը: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ դերասանը թոքաբորբ է ունեցել, կորոնավիրուսի համար թեստը բացասական է: Ավելի վաղ հաղորդվել է, որ Պեվցովի հիվանդության պատճառով «Լենկոմը» նոր սեզոնը կբացի «Վա Բանկ» ներկայացմամբ՝ Մարկ Զախարովի «Թակարդ» ներկայացման փոխարեն: