Պուտինն ու Լուկաշենկոն առաջիկայում հանդիպում կունենան Մոսկվայում
ИностранныйՀեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկային ծննդյան կապակցությամբ։ Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։
«Հաստատվել են ռուս-բելառուսական դաշնակցությունն ամրապնդելու եւ բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ միտումները։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում»,-նշված է հաղորդագրության մեջ։