Արևաշատ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք
ՀասարակությունՕգոստոսի 30-ին, ժամը 14:23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:41-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք: