Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող երթուղիներում և տաքսիներում խախտումներ չեն արձանագրվել
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգերում խախտումներ չեն արձանագրվել:
Մշտադիտարկումների և վերահսկողության զուգահեռ տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: