Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտ ՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ) Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքը Գրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը 

«Թավշյա» դիլետանտիզմ. ովքեր և ինչպես են մսխում երկրի միջազգային վարկանիշը

Վերլուծական

Հայաստանի իշխանություններին հաճախ են մեղադրում ներքաղաքական գործընթացներում վատ և ոչ արդյունավետ կառավարման, տարատեսակ սխալների և «կիքսերի» մեջ, սակայն պետք է արձանագրենք, որ անցած երկու տարիների ընթացքում վերը նշված «կիքսերը» նկատելի են եղել ոչ միայն ներքին քաղաքական կյանքում, այլ նաև միջպետական հարաբերություններում: Իշխանական թիմի տարբեր կալիբրի գործիչներ անցած երկու տարիների ընթացքում արել են հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հարվածի տակ են դրել այս կամ այն երկրի հետ Հայաստանի բարեդրացիական հարաբերությունները և կապերը, շատ դեպքերում էլ հասել են ընդհուպ մինչև միջպետական սկանդալի: Դիտարկենք, թե ովքեր և ինչպես են հեղափոխությունից հետո նպաստել Հայաստանի միջազգային վարկի մսխմանը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ՀԽ անդամների հետ օնլայն քննարկման ժամանակ բավական անզգույշ եւ ոչ տեղին արտահայտություններ էր թույլ տվել` կասկածի տակ դնելով վրացական առողջապահության որակային արժեքն ու կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրած հաջողությունները։ Այդ հայտարարությունների հանրայնացումից հետո Երեւանում վրացական դեսպանատունը կապ էր հաստատել Հայաստանի առողջապահական գերատեսչության հետ եւ փորձել բացատրություններ ստանալ։ Մինչ այդ, վրացի մասնագետներն ու առողջապահության ոլորտի պատասխանատուները բավական կոշտ էին արձագանքել Արսեն Թորոսյանի հայտարարություններին` ակնարկելով, որ հարիր չէ երկու բարեկամ երկրների եւ բազմադարյան պատմությամբ կապված ժողովուրդներին նման «ոչ դիվանագիտական», իսկ եթե ավելի անկեղծ՝ «անմեղսունակին վայել» արտահայտությունները։ Եվ ահա, մի փոքր լռությունից հետո հայկական կողմը պաշտոնապես ներողություն խնդրեց Վրաստանից` դիվանագիտական խողովակով իր ափսոսանքը հայտնելով: 

Ավագանու «Իմ քայլը խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար ու գրել. «Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»։ Ավագանու անդամը, ըստ էության, ծաղրում էր հարևան երկրում իրականացվող ախտահանման լայնածավալ աշխատանքները, մի դեպքում, երբ իր կառույցը մատը մատին անգամ չի խփել նմանատիպ մի միջոցառում էլ Երևանում անցկացնելու համար: 

2019 թվականի ԵԽԽՎ նստաշրջաններից մեկի գլխավոր ինտրիգը Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելուն ուղղված բանաձեւի ընդունումն էր, որին մեր պատվիրակության անդամներից ոչ բոլորն են «կողմ» քվեարկել: Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «դեմ» էր քվեարկել, իսկ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն առհասարակ չէր մասնակցել քվեարկությանը։ Սա մեծ աղմուկ բարձրացրեց հայկական մամուլում, որ իշխանական պատգամավորները փաստացի դեմ են եղել մեր դաշնակից երկրի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելուն։ Դրանից հետո Ռուբինյանը հայտարարեց, թե իր «դեմ» քվեարկելը տեխնիկական վրիպակ է եղել, եւ իրենք քննարկում են ռուսների հետ մերձեցման երեկո կազմակերպելու հարցը։ 

Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ուշագրավ հայտարարություն էր արել։ Իշխանական խմբակցության պատգամավորն Իրանի Իսլամական հանրապետությանը որակել էր ավտորիտար։ Այս հայտարարությունը հաջորդել էր հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցին և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ Բոլթոնը հասկացրեց, որ Իրանի հարցում Հայաստանը պետք է կիրառի ամերիկյան պատժամիջոցները, այլ տարբերակ չկա։ Հասկացվեց, որ Հայասանի և հարևան երկրների հետ հարաբերություններում Հայաստանը սկսել է քիչ բան որոշել։ Պատժամիջոցներն Իրանի նկատմամբ նոր չեն, բայց Հայաստանը երբևէ չէր ներքաշվում դրա մեջ, ինչին ըմբռնումով էին մոտենում արևմտյան գործընկերներն ու ԱՄՆ ղեկավարությունը։ Որպես Բոլթոնին արձագանք, նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։ Կոնջորյանն էլ հետ չմնաց Իրանին հարվածելու գայթակղությունից, ճիշտ է քիչ անց հայտարարեց, որ պարզապես վրիպակ է տեղի ունեցել: 

«Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի»: Այս միտքն էլ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանինն է: Մնում է հուսալ, որ Ճապոնիայի կառավարությունը, ուսումնասիրելով Սինանյանի կենսագրությունը և աշխատանքային բեղուն գործունեությունը, պարզապես ականջի հետև կգցի նման ոչ դիվանագիտական հայտարարությունները՝ չցանկանալով Սինանյանի պատճառով փչացնել բարեկամական հարաբերությունները հայ ժողովրդի հետ: 

Ընդամենը վերջերս էլ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ մեր երկիրը միանում է հակաչինական ալիանսին, ինչը էականորեն հարվածելու է հայ-չինական բարեկամական հարաբերություններին և հասկանալի չէ, թե Հայաստանի որ կենսական շահերն է պաշտպանելու ալիանսին միանալը: Այս պարագայում կարելի է ասել, որ Հայաստանը պարզապես տրվել է արևմտյան գործընկերների պահանջներին և գնացել մի քայլի, որի հետևանքները կզգանք մոտ ապագայում: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն էլ որոշել էր միջամտել Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին մի պարագայում, երբ ՀՀ ԱԳՆ-ն ակնհայտորեն ձեռնպահ էր մնացել որևէ չհաշվարկված հայտարարություն անելուց: Զոլյանը որոշել է հուշել Լուկաշենկոյին, որ բռնությունը հարցեր չի կարող լուծել: Միայն հիշեցնենք, որ 2018-ի Թավշյա հեղափոխության օրերին Բելառուսցի և ոչ մի պատգամավոր իր պարտքը չհամարեց դասեր տալ հայաստանյան իսթեբլիշմենթին և ընդդիմության առաջնորդներին: 

Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ վերջերս փայլել էր ֆեյսբուքյան մի գրառմամբ, որտեղ «երկու կոպեկ պետական նպաստի խաթր բարեկեցիկ գոմիկըստաններում ծվարած պորտաբույծ տխմարամիտներին» փորձել էր «հասկացնել», որ իրենց ագրեսիվ ակցիաները երկիրը չեն պաշտպանում: Գոմիկըստանները Հակոբյանի համար արևմտյան երկրների հավաքական անվանումն է: Մնում է հասկանալ, թե ինչու է Հակոբյանի անմիջական ղեկավարը իր հաշիվները և անշարժ գույքը պահում այդ նույն գոմիկըստաններում: 

Անգամ վարչապետ Փաշինյանն է հաջողացրել իր լուման ներդնել ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում լարվածության աճի, այլ նաև ԵՄ կողմից՝ Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի վերագնահատման հարցում: Բոլորն էլ քաջ հիշում են դեռ 2018 թվականին Բրյուսելի օդանավակայանում Փաշինյանի մուննաթը եվրոպաշտոնյաների վրա, երբ նա բացահայտ պահանջում էր առավել մեծ ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին: 

Շատ դեպքերում նոր իշխանությունների տարբեր կալիբրի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները ոչ թե դիլետանտիզմ են, այլ լավ հաշվարկված քայլ. քայլ, որի հետևանքները Հայաստանի միջազգային վարկի համար նրանց առանձնապես չեն մտահոգում, կարևորը՝ սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելն է: Օրինակ, շատ պատահական կերպով Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի հասցեին կոշտ և դիվանագիտականից հեռու հայտարարություններ կամ ինչպես իրենք են ասում՝ վրիպակներ անողները իշխանության պրո-արևմտյան, սորոսական թևից են, այդ իսկ պատճառով անչափ բարդ է նրանց վրիպումները վերագրել պարզունակ դիլետանտիզմին: 

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ թվում վերը նշված պաշտոնյաներին և նրանց «վրիոպումներին» ենք պարտական այն բանում, որ երկու տարի շարունակ ինտենսիվորեն մսխվել է Հայաստանի միջազգային վարկանիշը և նպատակային կերպով փչացվել են հարաբերությունները գրեթե բոլոր բարեկամ և դաշնակից երկրների հետ: Սա էլ փողոցային դիվանագիտության ֆիասկոյի հերթական արտահայտումն է, ֆիասկո, որը շատ թանկ կարող է արժենալ Հայաստանի և հայ ժողովրդի համար… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջելՍերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ (տեսանյութ)ՄԻՊ–ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզՔաղաքացիները փակում են Բագրատաշենի ճանապարհը․ ուղիղՁՊՎ-ում ինքնասպանություն գործածը ՊՆ փոխգնդապետն է, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին (տեսանյութ)Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևՀայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմինԱլիևը մինչև նոյեմբեր լիովին իրատեսական է համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումըԵս խոնարհվում եմ Բագրատ Սրբազանի առջեւ. Սամվել ԳրիգորյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ամենադիտված