Пашинян перешел на язык шантажа Совпадение или намеченный план? Политика «кнута и пряника» Запада в отношении Пашиняна 290 миллионов фунтов стерлингов в обмен на превращение Армении в Руанду. The Times Президент Казахстана в сопровождении спикера Национального собрания Армении посетил Матенадаран Пашинян: Визит президента Казахстана в Ереван имеет важное значение для дальнейшего развития сотрудничества Казахстан приветствует проект правительства Армении «Перекресток мира» Стоимость сырья для производства шоколада достигла исторически рекордной отметки Главные новости Армении за неделю МИД Армении заявил о необходимость избегать дальнейшей конфронтации на Ближнем Востоке 

«Թավշյա» դիլետանտիզմ. ովքեր և ինչպես են մսխում երկրի միջազգային վարկանիշը

Аналитический

Հայաստանի իշխանություններին հաճախ են մեղադրում ներքաղաքական գործընթացներում վատ և ոչ արդյունավետ կառավարման, տարատեսակ սխալների և «կիքսերի» մեջ, սակայն պետք է արձանագրենք, որ անցած երկու տարիների ընթացքում վերը նշված «կիքսերը» նկատելի են եղել ոչ միայն ներքին քաղաքական կյանքում, այլ նաև միջպետական հարաբերություններում: Իշխանական թիմի տարբեր կալիբրի գործիչներ անցած երկու տարիների ընթացքում արել են հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հարվածի տակ են դրել այս կամ այն երկրի հետ Հայաստանի բարեդրացիական հարաբերությունները և կապերը, շատ դեպքերում էլ հասել են ընդհուպ մինչև միջպետական սկանդալի: Դիտարկենք, թե ովքեր և ինչպես են հեղափոխությունից հետո նպաստել Հայաստանի միջազգային վարկի մսխմանը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ՀԽ անդամների հետ օնլայն քննարկման ժամանակ բավական անզգույշ եւ ոչ տեղին արտահայտություններ էր թույլ տվել` կասկածի տակ դնելով վրացական առողջապահության որակային արժեքն ու կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրած հաջողությունները։ Այդ հայտարարությունների հանրայնացումից հետո Երեւանում վրացական դեսպանատունը կապ էր հաստատել Հայաստանի առողջապահական գերատեսչության հետ եւ փորձել բացատրություններ ստանալ։ Մինչ այդ, վրացի մասնագետներն ու առողջապահության ոլորտի պատասխանատուները բավական կոշտ էին արձագանքել Արսեն Թորոսյանի հայտարարություններին` ակնարկելով, որ հարիր չէ երկու բարեկամ երկրների եւ բազմադարյան պատմությամբ կապված ժողովուրդներին նման «ոչ դիվանագիտական», իսկ եթե ավելի անկեղծ՝ «անմեղսունակին վայել» արտահայտությունները։ Եվ ահա, մի փոքր լռությունից հետո հայկական կողմը պաշտոնապես ներողություն խնդրեց Վրաստանից` դիվանագիտական խողովակով իր ափսոսանքը հայտնելով: 

Ավագանու «Իմ քայլը խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար ու գրել. «Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»։ Ավագանու անդամը, ըստ էության, ծաղրում էր հարևան երկրում իրականացվող ախտահանման լայնածավալ աշխատանքները, մի դեպքում, երբ իր կառույցը մատը մատին անգամ չի խփել նմանատիպ մի միջոցառում էլ Երևանում անցկացնելու համար: 

2019 թվականի ԵԽԽՎ նստաշրջաններից մեկի գլխավոր ինտրիգը Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելուն ուղղված բանաձեւի ընդունումն էր, որին մեր պատվիրակության անդամներից ոչ բոլորն են «կողմ» քվեարկել: Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «դեմ» էր քվեարկել, իսկ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն առհասարակ չէր մասնակցել քվեարկությանը։ Սա մեծ աղմուկ բարձրացրեց հայկական մամուլում, որ իշխանական պատգամավորները փաստացի դեմ են եղել մեր դաշնակից երկրի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելուն։ Դրանից հետո Ռուբինյանը հայտարարեց, թե իր «դեմ» քվեարկելը տեխնիկական վրիպակ է եղել, եւ իրենք քննարկում են ռուսների հետ մերձեցման երեկո կազմակերպելու հարցը։ 

Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ուշագրավ հայտարարություն էր արել։ Իշխանական խմբակցության պատգամավորն Իրանի Իսլամական հանրապետությանը որակել էր ավտորիտար։ Այս հայտարարությունը հաջորդել էր հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցին և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ Բոլթոնը հասկացրեց, որ Իրանի հարցում Հայաստանը պետք է կիրառի ամերիկյան պատժամիջոցները, այլ տարբերակ չկա։ Հասկացվեց, որ Հայասանի և հարևան երկրների հետ հարաբերություններում Հայաստանը սկսել է քիչ բան որոշել։ Պատժամիջոցներն Իրանի նկատմամբ նոր չեն, բայց Հայաստանը երբևէ չէր ներքաշվում դրա մեջ, ինչին ըմբռնումով էին մոտենում արևմտյան գործընկերներն ու ԱՄՆ ղեկավարությունը։ Որպես Բոլթոնին արձագանք, նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։ Կոնջորյանն էլ հետ չմնաց Իրանին հարվածելու գայթակղությունից, ճիշտ է քիչ անց հայտարարեց, որ պարզապես վրիպակ է տեղի ունեցել: 

«Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի»: Այս միտքն էլ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանինն է: Մնում է հուսալ, որ Ճապոնիայի կառավարությունը, ուսումնասիրելով Սինանյանի կենսագրությունը և աշխատանքային բեղուն գործունեությունը, պարզապես ականջի հետև կգցի նման ոչ դիվանագիտական հայտարարությունները՝ չցանկանալով Սինանյանի պատճառով փչացնել բարեկամական հարաբերությունները հայ ժողովրդի հետ: 

Ընդամենը վերջերս էլ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ մեր երկիրը միանում է հակաչինական ալիանսին, ինչը էականորեն հարվածելու է հայ-չինական բարեկամական հարաբերություններին և հասկանալի չէ, թե Հայաստանի որ կենսական շահերն է պաշտպանելու ալիանսին միանալը: Այս պարագայում կարելի է ասել, որ Հայաստանը պարզապես տրվել է արևմտյան գործընկերների պահանջներին և գնացել մի քայլի, որի հետևանքները կզգանք մոտ ապագայում: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն էլ որոշել էր միջամտել Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին մի պարագայում, երբ ՀՀ ԱԳՆ-ն ակնհայտորեն ձեռնպահ էր մնացել որևէ չհաշվարկված հայտարարություն անելուց: Զոլյանը որոշել է հուշել Լուկաշենկոյին, որ բռնությունը հարցեր չի կարող լուծել: Միայն հիշեցնենք, որ 2018-ի Թավշյա հեղափոխության օրերին Բելառուսցի և ոչ մի պատգամավոր իր պարտքը չհամարեց դասեր տալ հայաստանյան իսթեբլիշմենթին և ընդդիմության առաջնորդներին: 

Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ վերջերս փայլել էր ֆեյսբուքյան մի գրառմամբ, որտեղ «երկու կոպեկ պետական նպաստի խաթր բարեկեցիկ գոմիկըստաններում ծվարած պորտաբույծ տխմարամիտներին» փորձել էր «հասկացնել», որ իրենց ագրեսիվ ակցիաները երկիրը չեն պաշտպանում: Գոմիկըստանները Հակոբյանի համար արևմտյան երկրների հավաքական անվանումն է: Մնում է հասկանալ, թե ինչու է Հակոբյանի անմիջական ղեկավարը իր հաշիվները և անշարժ գույքը պահում այդ նույն գոմիկըստաններում: 

Անգամ վարչապետ Փաշինյանն է հաջողացրել իր լուման ներդնել ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում լարվածության աճի, այլ նաև ԵՄ կողմից՝ Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի վերագնահատման հարցում: Բոլորն էլ քաջ հիշում են դեռ 2018 թվականին Բրյուսելի օդանավակայանում Փաշինյանի մուննաթը եվրոպաշտոնյաների վրա, երբ նա բացահայտ պահանջում էր առավել մեծ ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին: 

Շատ դեպքերում նոր իշխանությունների տարբեր կալիբրի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները ոչ թե դիլետանտիզմ են, այլ լավ հաշվարկված քայլ. քայլ, որի հետևանքները Հայաստանի միջազգային վարկի համար նրանց առանձնապես չեն մտահոգում, կարևորը՝ սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելն է: Օրինակ, շատ պատահական կերպով Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի հասցեին կոշտ և դիվանագիտականից հեռու հայտարարություններ կամ ինչպես իրենք են ասում՝ վրիպակներ անողները իշխանության պրո-արևմտյան, սորոսական թևից են, այդ իսկ պատճառով անչափ բարդ է նրանց վրիպումները վերագրել պարզունակ դիլետանտիզմին: 

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ թվում վերը նշված պաշտոնյաներին և նրանց «վրիոպումներին» ենք պարտական այն բանում, որ երկու տարի շարունակ ինտենսիվորեն մսխվել է Հայաստանի միջազգային վարկանիշը և նպատակային կերպով փչացվել են հարաբերությունները գրեթե բոլոր բարեկամ և դաշնակից երկրների հետ: Սա էլ փողոցային դիվանագիտության ֆիասկոյի հերթական արտահայտումն է, ֆիասկո, որը շատ թանկ կարող է արժենալ Հայաստանի և հայ ժողովրդի համար… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Азербайджан нарушает международные нормы содержания армянских пленных: Всеармянский союз “Гардман-Ширван-Нахиджеван”Шольц и Си Цзиньпин обсудили ситуацию на Ближнем Востоке и в УкраинеМученическая смерть езидов Синджара - повтор Геноцида армян спустя век: посол Франции в АрменииАндраник Кочарян уверяет: Никол Пашинян не имеет отношения к идея составить поименный список жертв Геноцида армяМинистр здравоохранения Армении ухитрилась быть не в курсе обысков в министерстве и медцентре «Уигмор»В Армении 3 августа будет отмечаться как День памяти жертв геноцида езидов: проект принят Национальным собраниемЧехия уже купила 180 тыс. артиллерийских снарядов для Украины и пытается обеспечить еще 300 тыс.Национальная академия наук Армении и Объединенный институт ядерных исследований подписали соглашение о сотрудничествеПредставитель Армении: Большинство утверждений Азербайджана выходит за рамки юрисдикции Международного судаПопытки Азербайджана ставить знак равенства между Арменией и Азербайджаном несерьезны и циничны: Егише КиракосянГантаарян: Решение об использовании территории Азербайджана для израильских ударов по Ирану примут СШАPositive Peace 2024: Показатель Армении улучшился на 9,2 процентаСоединенные Штаты уведомили Израиль, что не будут участвовать в возможных действиях против Ирана: ABCШольц заявил о недопустимости шантажа ядерным оружиемМинистр иностранных дел Канады приветствовала участие канадского эксперта в миссии ЕС в АрменииВ Армении открылся 4-й гостиничный комплекс MarriottВ Ереване началось внеочередное заседание НС: На повестке всего 1 вопросИнститут «Зорян» в Университете Аризоны представит историю Геноцида армянМинистры обороны США и Израиля обсудили последствия иранского удараПашинян перешел на язык шантажаСовпадение или намеченный план?Политика «кнута и пряника» Запада в отношении Пашиняна290 миллионов фунтов стерлингов в обмен на превращение Армении в Руанду. The TimesМинистр: Армения намерена увеличить количество своих спутников в космосе до трехДочь Бена Аффлека кардинально сменила имиджНесколько образцов произведенного в Армении оружия прошли внутренние испытания и скоро будут использоваться в ВСВ Москве нашли мертвым сына экс-генпрокурора РоссииЛевон Кочарян: В вопросе возвращения армян в Арцах существует международный консенсусЭксперт: Иран больше не ведет переговоры с Израилем, он обсуждает вопросы с его союзникамиВ сети обсуждают редкое имя дочери Петросяна: «Она будет одна»Bloomberg: МАГАТЭ продолжает работать в Иране, несмотря на обострение с ИзраилемКурсы валют в АрменииМинистр: Армения не стремится к закрытию российских телеканаловК миссии наблюдателей ЕС в Армении присоединился первый канадский экспертЕС значительно расширил контакты с Ираном, чтобы предотвратить эскалацию: Financial Times«Гражданский договор»: Тавушская область Армении не должна стать «политической игрушкой»Президент Казахстана в сопровождении спикера Национального собрания Армении посетил Матенадаран«Гражданский договор»: Премьер-министр Армении не отказывался от употребления слова «геноцид»Агрессия Азербайджана привела к проблемам экологии региона: представитель Армении по международным правовым вопросамПремьер-министр Сингапура объявил об отставкеПашинян и Токаев провели переговорыДепутат: Комиссия по делимитации и демаркации не имеет решения по поводу сдачи Баку сел Тавушской областиМакрон намерен добиться прекращения огня в текущих конфликтах на время ОИ-2024 в ПарижеВ торгово-экономическом сотрудничестве Армении и Казахстана есть нереализованный потенциал: Никол ПашинянПашинян: Визит президента Казахстана в Ереван имеет важное значение для дальнейшего развития сотрудничестваКазахстан готов предоставить площадку для переговоров между Арменией и Азербайджаном: Касым-Жомарт ТокаевПашинян - Токаеву: Реализация проекта «Перекресток мира» может радикально изменить ситуацию в регионеКазахстан приветствует проект правительства Армении «Перекресток мира»Национальное собрание Армении созывает внеочередное заседаниеМолодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей
Самое популярное