«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է․ գործարանի սեփականատեր
Արտակարգ ՊատահարՄասնաճյուղի տնօրենն է մահացել` Լևոն Ալեքսանյանը, և մասնաճյուղի զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը։ Վիրավորները տեղափոխվել են Երևան, նրանք միջին ծանրության այրվածքներ են ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ հայտնելով ասաց գործարանի հիմնադիր և սեփականատեր Արմեն Գասպարյանը։
«Այս պահին հոսանքազրկել ենք շենքը, խաղողի մթերման աշխատանքներ էին գնում մեծ թափով։ Մթերողներին ասել ենք, որ տանեն մյուս մասնաճյուղերում մթերեն, որպեսզի խաղողը չփչանա»,- նշել է նա։