Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Բոլորը ասում են՝ մեզ զենք տվեք, մենք պատրաստ ենք կռվելու. ինչու է աշխարհազոր ստեղծվում

Քաղաքական

Զինված ուժերից բացի, Հայաստանի իշխանությունները նախատեսում են նաև աշխարհազոր ստեղծել՝ մինչև 100 հազար աշխարհազորայինով։ Դա է պատճառը, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել. նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհազորը չի թուլացնի ԵԿՄ-ի դերը․ «Համավարակով պայմանավորված՝ ԵԿՄ-ն, կարելի է ասել, լայն գործողություն չի ծավալում, սակայն ԵԿՄ-ն առանձին կառույց է, հասարակական կազմակերպություն՝ իր առանձին իրավունքներով։ Աշխարհազորը լրիվ ուրիշ մեխանիզմ է․ ուզում են  հավաքագրել 100-150 հազար մարդ։ ԵԿՄ-ն ու աշխարհազորը առանձին մարմիններ են և մեկը մյուսին չի կարող խանգարել»։

Եղիազարյանը նշում է՝ ԵԿՄ-ի և աշխարհազորի տարբերությունն այն է, որ աշխարհազորը անմիջապես բանակի հետ է համագործակցելու, պատերազմի ժամանակ դառնալու է բանակի պահեստազոր, իսկ խաղաղ ժամանակ՝ ոչ։

«Մենք պարտավոր էինք 2 աշխարհազորային կորպուս ստեղծել դեռևս 7-8 տարի առաջ, իհարկե, պետք է ունենանք աշխարհազոր։ Հակառակորդը անկանխատեսելի է, այդքան զորք է առաջ քաշում, մեկ էլ տեսաք՝ հարձակվեցին․ ո՞վ է երաշխավորելու, որ չեն խախտելու անդորրը, ամեն դեպքում, մենք պետք է կռվենք, որ մեզ օգնեն։ Բնական է՝ մեր բանակը մարտական մեծ գործողությունների համար չի բավականացնի»,- նկատեց հրամանատարը։

Եղիազարյանն ընդգծում է ՝ աշխարհազորայինները պատերազմի ժամանակ ունենալու են զինծառայողի կարգավիճակ և չեն վճարվելու։

«Աշխարհազորում ներառվելու են զինվորականներ, բանակում ծառայած սպաներ։ Կամավորներ միշտ եղել են և հիմա էլ կան, երբ արդեն սկսենք հավաքագրել ցանկացողներին, ավելի հստակ թիվ կարող ենք նշել։ Բոլորը ասում են՝ մեզ զենք տվեք, մենք պատրաստ ենք կռվելու։ Պետք է նաև որոշել, թե որտեղ են պահվելու զենքերը, բայց դետալներ կան, որոնք դեռ չենք քննարկել և չեմ կարող սպառիչ պատասխան տալ»,- ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով ՊՆ նախարար Գաբրիել Բալայանի հայտարարությանը այն մասին, թե կամավորների անկանոն խմբերն ավելի շատ խանգարում են ԶՈՒ աշխատանքին, քան օգնում, Եղիազարյանն ասաց․ «Եթե կենտրոնացված և կազմակերպված չլինի՝ շատ հնարավոր է՝ խանգարեն։ Պետք է ճիշտ ու հստակ կազմակերպվի, որովհետև պատերազմում ամեն ինչ կարող է լինել, անգամ կանոնավոր զորքերն են մեկը մյուսին խանգարում»։

«Ըստ կանոնակարգի՝ աշխարհազորը ներկայացնում է ռեզերվային քայլեր, համարվում է կամավոր միավորում, ստեղծվելու են կորպուսներ, որոնք պատերազմի ժամանակ պետք է անմիջապես համագործակցեն բանակի շտաբի հետ, իսկ ԵԿՄ-ն հասարակական կառույց է, կիրառվում է պահանջարկ ունենալու դեպքում»,- ընդգծեց ջոկատի հրամանատարը։

Նշենք, որ աշխարհազորին կամավոր սկբունքով կարող են անդամակցել մինչև 70 տարեկան քաղաքացիները։ Նախատեսվում է՝ աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորին կարող են անդամակցել նաև կանայք, սակայն նրանք առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի։

Արփինե Հակոբյան 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված