Արարատ Միրզոյանն այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման հուշահամալիր
ԱրցախՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ այցելեցի Ստեփանակերտի Եղբայրական գերեզման հուշահամալիր:
Հարգանքի տուրք ենք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին»: