Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 

Թումոյի տնօրենի շինարարությունը խանգարում է բնակիչներին (տեսանյութ)

Հասարակություն

Անտառային 17 հասցեում, արդեն 3 տարի է, ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այդ աշխատանքները սկսեցին մտահոգել բնակիչներին, հատկապես, վերջին 2 ամիսների ընթացքում, քանի որ բնակիչների համար արդեն նկատելի էին անթիվ ապօրինություններ: Շինության և հետևաբար այդ ապօրինությունների սեփականատերը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն է. «Շինարարությունը սկսել են, փաստացի, մեր պատին կպած՝ 80 սմ հեռավորթության վրա: Նրանք անում են` ինչ ուզում են, տիրում է ամենաթողություն, ըստ երևույթին, վերևներից ստանում են հովանավորություն»,- նշեց  Անտառային 19 հասցեի բնակիչ Լիլիթ Գալստյանը, որին խանգարում է տվյալ շինությունը:

Շինթույլտվությունը տրվել էր Փափազյանների ընտանիքին, դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ, սակայն քաղաքապետարանին ներկայացված նախագիծը որևէ կերպ չի համապատասխանում ներկայումս ընթացող շինարարական աշխատանքներին. «Նրանց ներկայացրած նախագծով տունը շատ ավելի փոքր էր, լողավազանը ջրավազան էր՝ տան մակերեսից ավելի փոքր և գտնվում էր բակի կենտրոնում, իսկ հիմա մեզ քաղաքապետարանից հայտնում են, որ նախնական նախագիծը այնպիսին է եղել, ինչպես որ կառուցվում է, իսկ մարդկանց սեփական տարածքում քաղաքապետարանը իրավունք չունի արգելել որևէ անձի  շինարարական աշխատանքներ իրականացնել»,-ասաց բնակչուհին:

Լիլիթ Գալստյանը, եթե անօրինությունները դնի մի կողմ, չի կարող հաշտվել մշտական աղմուկի, անընդհատ կողքի աչքի տակ գտնվելու, և, ի վերջո, վաճառելիս` տվյալ շինության պատճառով իրենց տունը շատ ավելի ցածր գնահատվելու իրականության հետ. «Ըստ օրենքի՝ հարևանի բակին նայող պատուհան չի թույլատրվում դնել 6 մետրից պակաս հեռավորության վրա. մենք մեր բակ իջնել չենք կարողանում: Իրենք էստեղ խոսում են, մինչև մեր ննջասենյակ լսվում է, եթե իրենք էստեղ խնջույքներ անեն, հյուր բերեն, չգիտեմ՝ ինչ է լինելու: Ստացվում է՝ մենք մեր կյանքը պետք է հարմարեցնենք «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի հե՞տ»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը:

Բնակիչը բազմիցս դիմել է քաղաքապետարան, սակայն, ի պատասխան դիմումներին, քաղաքապետարանից ստացել է, ըստ իրեն, ծիծաղելի պատասխաններ. «Ասում են՝ նման շինարարական աշխատանքները թույլտվության կարիք չունեն, ու չի նշվում՝ ինչ շինարարական աշխատանք: Ինձ ամբողջապես այլ անկյունից նկարված նկար են ուղարկում, որում չի երևում զրուցարանը և լողավազանը, և մեկնաբանում են, թե բարեկարգման գործընթացներ են իրականացվում»,-նշեց Անտառային 19 հասցեի բնակիչը:

Անտառային 19 և 19/1 հասցեի բնակիչները միայն քաղաքապետարան դիմնելով չեն սահմանապակվել: «Թումո»-ի տնօրենի ներքևի հարևանը դատի է տվել ամուսիններին, սակայն դատն էլ չի խանգարել շինարարական աշխատանքների շարունակվելուն. «Տան մի հատվածը գտնվում է կալանքի տակ, բայց և այնպես, այդ տարածքի շինարարական աշխատանքները  մինչ օրս չեն դադարում»,- ասաց նա:

Բնակիչները չեն պատրաստվում լռել, նրանք այս խնդիրը բարձրաձայնելու են այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել. «Բարձրաձայնելու ենք այնքան ժամանակ, մինչև որ լուծում տանք այս խնդրին: Այսքան ապօրինություններից հետո, թե ոնց են իրենք շինթույլտվության իրավունք ստացել, մեծ հարցական է, ու քաղաքապետարանը պարտավոր է բացատրություն տա: Մեր իրավունքները կոնկրետ ոտնահարվում են քաղաքապետարանի կողմից»,- եզրափակեց Լիլիթ Գալստյանը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը պատրաստ է հրապարակել նաև Մարի Լու Փափազյանի տեսակետը՝ այն մեզ տրամադրելու դեպքում:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը
Ամենադիտված