Սալմա Հայեկն իր 54-ամյակի առթիվ լուսանկարներ է հրապարակել
LeisureՄեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը, ով այս օրերին ամուսնու՝ միլիարդատեր Անրի Պինոյի հետ հանգիստն է վայելում Հունաստանում, նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
Սալման լուսանկարներից մեկին կից գրել է. «Գուշակեք, թե ով է վաղը դառնում 54 տարեկան: Ի դեպ, լուսանկարը հին չէ»:
Մեկ այլ լուսանկարին կից Հայեկը նշել է, որ «հպարտ և շնորհակալ է իր ապրած 54 տարիների համար»: Դերասանուհին նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին բարեմաղթանքների համար: