Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան 

Ավագանու անդամները թեև չեն ծառայել բանակում, սակայն պատրաստ են համալրել աշխարհազորայինների շարքերը

Քաղաքական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի իշխանությունները նախատեսում են աշխարհազոր ստեղծել՝ մինչև 100 հազար աշխարհազորայինով։ Նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։ Հասարակության մի մասը դեմ է նախագիծն ընդունելուն՝ պատճառաբանելով, թե կա ԵԿՄ միություն, մյուս մասն էլ կողմ է, որովհետև կարծում են, որ միայն բանակը բավարար չէ պատերազմական գործողություններ իրականացնելու համար:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ թեև բանակում չի ծառայել, սակայն պատրաստ է համալրել աշխարհազորայինների շարքերը. «Կարծում եմ՝ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շվեյցարիան, Իսրայելը, ունեն համանման նախագծեր և կիրառում են նման մեթոդներ, իրենք ևս հասկացել են դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եվ, բնավ, պարտադիր չէ լինել պատերազմական իրավիճակում, որպեսզի հանրությունը ֆիզիկապես պատրաստ լինի»:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ, եթե օրենքն ընդունվի, և դա պարտադիր լինի, բոլորս էլ, իհարկե, պետք է դառնանք աշխարհազորի մի մասը. «Ես դեռ չեմ ուսումնասիրել նախագիծը, բայց այստեղ ցանկության հարցը չէ և եթե երկիրը պատերազմական իրավիճակում լինի՝ բոլորս էլ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, այնպես որ այստեղ երկու պատասխան լինել չի կարող»:

«Կարծում եմ՝ պատերազմի ժամանակ բոլորս էլ պետք է միանանք և հնարավորինս աջակցենք բանակին, և ինչպես կկարողաանամ՝ օգտակար կլինեմ: Կարծում եմ՝ շատ ավելի օգտակար կլինեմ իմ մասնագիտական ունակություններով, մասնավորապես, տեղեկատվական ոլորտում, որովհետև պատերազմները, ցավոք սրտի, ոչ միայն պատերազմական դաշտում են, նաև ինֆորմացիոն տիրույթում են, միջազգային և դիվանագիտական հարթակներում: Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանք է պահանջվում և ես՝ որպես դրա մասնագտ, իհարկե, կարող եմ նաև այդ կերպ օգտակար լինել, ինչը և սովորաբար անում եմ: Երբ սահմանին իրավիճակի լարվածություն է լինում, տեղյակ ենք պահում մեր միջազգային գործընկերներին և փորձում ենք Հայաստանի դիրքորոշումը հասկանալի դարձնել նաև միջազգային հանրության համար»,- ասաց Երիցյանը:

Թեև Երիցյանը ավելի կարևոր է համարում իր մասնագիտական գործունեությունը, այնուամենայնիվ, չի բացառում որևէ կերպ իր ներգրավվածությունը աշխարհազորին, եթե դրա կարիքը լինի:

«Ընդհանրապես, հասարակության ռազմականացմանն ի սկզբանե դեմ եմ եղել և, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր պարտականությունը և աշխատանքը պետք է կատարի, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք ամեն ինչի: Շատ կարևոր բացեր ունենք՝ մեր բնակչությանը պատրաստելու պատերազմական իրավիճակների»,- եզրափակեց Երիցյանը:

Հիշեցնենք, որ աշխարհազորին կամավոր սկզբունքով կարող են անդամակցել մինչև 70 տարեկան քաղաքացիները։ Աշխարհազորին կարող են անդամակցել նաև կանայք, սակայն նրանք առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի
Ամենադիտված