Արցախյան հիմնահարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է և ոչ թե անվտանգությունը․ Շարմազանով
BlogosphereՏևական ժամանակ է Հայաստանի նոր իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեզ, ըստ որի՝ Արցախի հիմնախնդրի անկյունաքարը ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ ` անվտանգության ապահովումը․ այս մասին գրառում է կատարել ԱԺ նախկին փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա մասնավորապես գրել է․
«Այս վտանգավոր թեզին կարծես թե չեն ընդդիմանում նույնիսկ Արցախի իշխանությունները: Ինչո՞ ւ է այս թեզը վիճելի և վտանգավոր, փորձեմ ներկայացնել ստորև:
Այսպես, Արցախի ժողովրդի պայքարը պայքար է ինքնորոշման, այսինքն՝ անկախ ապրելու համար է:
Այն ամենևին տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Անվտանգության ապահովումը, իհարկե,կարևոր է,բայց հարցի անկյունաքարը չէ:
Մի պահ պատկերացնենք,թե միջազգային հանրությունը տալիս է արցախահայության անվտանգության կայուն և երկրատև իրավական երաշխիքներ Ադրբեջանի կազմում,ի՞նչ է այս իշխանությունները համաձա՞յն են նման սցենարի հետ:
Մի առիթով ասել եմ,որ 1993-ին չեխերն ու սլովակները միմյանց անվտանգությանը չէին սպառնում,բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, հռչակեցին երկու առանձին անկախ պետություններ՝ Չեխիա և Սլովակիա:
Հետևաբար ակնայտ է, որ Արցախի հարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Եւ ուրեմն, Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»: