Թող մի բան լավ իմանան՝ գնացողն էլ հետ չի գալու․ Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ մեկնել ցանկացողների հանդիպումը կրկին արդյունք չունեցավ
ՀասարակությունՄեր կարծիքով՝ իրենք չեն ուզում այդ հարցը լուծել, որովհետեւ իրենց ձեռք չի տալիս: Արտգործնախարարի պատասխանները նույնն էին, ինչ-որ մեկ շաբաթ առաջ:. ոչ մի ռեալ, դրական պատասխան չստացանք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԳՆ-ի շենքի դիմաց լրագրողներին ասացին ՌԴ մեկնելու պահանջով քաղաքացիները, որոնք քիչ առաջ հանդիպում ունեցան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
«Ոչ մի ռեալ, դրական պատասխան չստացանք։ Մենք հիմա կորոշենք հետագա անելիքների մասին։ Մենք շատ փոքր մարդիկ ենք, իրենց կառավարական ներքին կուխնյային լավ տեղեկացված չենք։ Արտգործնախարարը նույն հարցն է տալիս՝ ինչո՞ւ ձեր հարազատները չեն գալիս այստեղ, մի հարց էլ ես տամ՝ ինչո՞ւ են այս մարդիկ գնացել այնտեղ։ Ոչ մեկ ոչ մի հարց չի քննարկում Հայաստանի հետ սահմանը բացելու մասին։ Բայց թող մի բան լավ իմանան՝ գնացողն էլ հետ չի գալու։ Ինչ անեմ ես պլաստիկ վիրահատության փող էլ չունեմ, որ վիրահատվեմ նմանվեն 30 տարեկանի, որ ինձ վերցնեն գործի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հհանդիպման ժամանակ Մնացականյանն ասաց, որ բանակցություններ գնում են սահմանը բացելու վերաբերյալ, սակայն հստակ ժամկետ չկա, թե երբ կբացվի։