Քաղաքացիները, որոնք թշնամու հարվածից ունեն անշարժ գույքի վնասում, կարող են դիմել գումար ստանալու համար Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կստանան ֆինանսական աջակցություն. Կառավարությունը հաստատեց Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն Պաշտոնական. Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից Գրիգորի Թավադյանը հրաժարվել է ԱԱԾ-ում զբաղեցրած պաշտոնից. պատճառը վարչապետի ապաշնորհ ու անհեռատես քայլերն են Շուշեցիները պահանջով ներկայացել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ (տեսանյութ) Արցախում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները 1-5 միլիոն դրամ կստանան Մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք. Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Արարատ Միրզոյանի խոսքերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք. մահացել է 37 մարդ Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատել 

«Հոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են...»

Բլոգոսֆերա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում աիրված գրառմամբ անդրադարձել է Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին, որում մասնավորապես առաջարկվում է լրացումների տեսքով ներառել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները։ Մարուքյանը մասնավորապես ուշադրություն է հրավիրում այն համգամանքի վրա, որ սույն նախագծով քաղաքացիների անձնական տվյալները (այդ թվում՝ բժշկական գաղտնիքին, ուղևորություններին, կոնտակտներին վերաբերող ինֆորմացիան) հերթական անգամ հասանելի են դառնում միանգամից մի քանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների։ Մարուքյանի գրառումը՝ ստորև․

«Հոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են...

Ինչպես շատերիդ հայտնի է, կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթ՝ նպատակ ունենալով չերկարացնել արտակարգ դրությունը։

Մասնավորապես, առաջարկվում է այլ օրենքներում լրացումների տեսքով ներառել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները։

Փաթեթի վերլուծությունից, կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ժամկետն այլևս չի երկարաձգվի. դրա փոխարեն կհայտարարվի կարանտին, որպիսի քայլի միջազգային քաղաքական հետևանքներն անկանխատեսելի են, քանի որ ուղերձը կրկին խոսում է երկրում տիրող իրավիճակի սրության մասին։

Կարանտինի ժամկետն իր հերթին կարող է հասնել 6 ամսվա (ընդ որում՝ երկարացման դեպքում ժամկետը նույնն է), ինչով նախևառաջ խիստ սահմանափակվում է խորհրդարանական վերահսկողության հնարավորությունը կիրառվող սահմանափակումների նկատմամբ։ Միաժամանակ, այդքան երկար ժամկետով կարանտին սահմանելն ունենալու է խիստ բացասական, ճնշող ազդեցություն բնակչության կողմից իրավիճակի ծանրության ընկալման վրա, ինչպես նաև կյանքի պլանավորման մասով։

Նախագծով քաղաքացիների անձնական տվյալները (այդ թվում՝ բժշկական գաղտնիքին, ուղևորություններին, կոնտակտներին վերաբերող ինֆորմացիան) հերթական անգամ հասանելի են դառնում միանգամից մի քանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների։

Անձի ինքնամեկուսացման կարգն առաջարկվում է սահմանել ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական ակտով, ինչը բացարձակապես անընդունելի է Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինքնամեկուսացման ռեժիմը ենթադրում է անձի մի անգամից մի քանի հիմնարար իրավունքների սահմանափակում։

Բացարձակապես անընդունելի և հակասահմանադրական ենք համարում ՀՀ տարածքում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջների ապահովման վերաբերյալ դրույթները: Որևէ միջազգային փաստաթուղթ՝ մինչ ՀՀ կողմից պատշաճ ընթացակարգով ստորագրումը/վավերացումը, չի կարող պարտադրվել և կիրարկվել ՀՀ տարածքում։ Ընդ որում, ԱՀԿ կողմից նոր կորոնավիրուսի ընթացքում տրված հակասական ցուցումներ հրապարակելու փաստն այստեղ ավելի, քան խոսուն է։

Հանրային միջոցառումները կարող են ցրվել ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմամբ, որոնք, համաձայն օրենքի՝ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցներն են (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շները, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:

Մասնավոր անձանց գործունեության իրականացման վայրերում և այլուր նախատեսվող ստուգայցերի վերաբերյալ դրույթները ևս մտահոգիչ են հատկապես ստուգայցին ներգրավման իրավունք ստացող սուբյեկտների կազմի և քանակի առումով։

Հնարավորություն է տրվում օրենքով սահմանափակել արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Հնարավորություն է տրվում կառավարության որոշմամբ սահմանափակել մասնավոր անձնաց փոխհատուցում ստանալու իրավունքը նրանց գույքը կամ այլ միջոցներն արտակարգ իրավիճակում օգտագործվելու դեպքում, ինչն իհարկե հակասում է սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ սահմանադրական կարգավորումներին և առհասարակ չի կարող որևէ կերպ արդարացվել։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացվում է 11 տեսակի նոր տուգանքներով, քրեական օրենսգիրքը՝ ևս մեկ հանցակազմով։

Նախատեսվում է կրճատ (10-օրյա) բողոքարկման ժամկետ կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող միջոցառումների իրավաչափության վիճարկման գործերով։

Այսինքն, հերթական անգամ ժողովրդական լեզվով ասած՝ հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հետը հանում են …»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիները, որոնք թշնամու հարվածից ունեն անշարժ գույքի վնասում, կարող են դիմել գումար ստանալու համար Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կստանան ֆինանսական աջակցություն. Կառավարությունը հաստատեցՊատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն Պաշտոնական. Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից «Գազի գինը դարձավ 320 դրամ»Գրիգորի Թավադյանը հրաժարվել է ԱԱԾ-ում զբաղեցրած պաշտոնից. պատճառը վարչապետի ապաշնորհ ու անհեռատես քայլերն ենՇուշեցիները պահանջով ներկայացել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ (տեսանյութ) Արցախում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները 1-5 միլիոն դրամ կստանան Օրվա ընթացքում Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում կիրականացվի զենք-զինամթերքի վնասազերծում Մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք. Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Արարատ Միրզոյանի խոսքերը ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք. մահացել է 37 մարդ Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատելՍահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոնՈՒՂԻՂ․ մեկնարկել է Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հերթական նիստըՌուս խաղաղապահները Ստեփանակերտում վերանորոգել են դպրոց, նվերներ բաժանել Արցախի երեխաներին (տեսանյութ) Արագածի, Թալինի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ավարտվել է Արմավիրի համայնքապետարանում 2010թ. պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը Ստեփանակերտի ականազերծման ժամանակ խաղաղապահները մեկ օրվա ընթացքում մոտ 100 պայթուցիկ օբյեկտ են հայտնաբերել Կյանքից հեռացել է Դմիտրի ԱթբաշյանըՀայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%Ռուս խաղաղապահներն ապահովել են ևս մեկ դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսումը ԼՂ-ում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Աստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարՕրվա խորհուրդ«Ժողովուրդ». Ինչպես է կազմվել դատավորների հետ հանդիպման ցուցակը«Փաստ». Ինչպես կարող է Մանե Թանդիլյանն օգտակար լինել Արցախին«Հրապարակ». Մոսկվահայ մեծահարուստները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին«Հրապարակ». Ոստիկաններին տարեվերջյան պարգեւներ են խոստացել«Ժողովուրդ». Ով է Արսեն Թորոսյանի հովանավորը«Ժողովուրդ». Մանրամասներ Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» հանդիպումից«Հրապարակ». Բաբայանի թիմում ծանր են տանում Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը«Հրապարակ»․ Ինչու՞ չի զորացրվում «մոբը»«Փաստ». Իշխող խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից«Հրապարակ». Վազգեն Մանուկյանը վարչապետի կոմպրոմիսային թեկնածուն էԹրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադա նահանգում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ Պարտությունն ունի մեկ անուն ազգանուն և դա Նիկոլ Վովայի Փաշինյան է. Սամվել ՖարմանյանԳուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ) Լոռու մարզում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա զոհԿամավորականները սաղավարտ ու զրահաբաճկոն չունեին, մեր հրետանին քողարկված չէր, խրամատները ողբալի վիճակում էին. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին. Աննա Հակոբյան Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով. ՓաստինֆոԻտալական Սան Վինչենցոյի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը «Տոնածառ, թե սուգ». Լիկա ԹումանյանԱրա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ13 Լրատվամիջոց է տուգանվել 700-հազարական չափով, եւս մեկը 1.5 միլիոն դրամի չափով. Շուշան ԴոյդոյանԱրցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կստանան ֆինանսական աջակցություն Ինչու՞ թույլ չի տրվում, որ Սասնա Ծռերի կամավորները մեկնեն ճակատ. Ավետիսյան-Փաշինյան երկխոսությունը (տեսանյութ)Ռազմական դրությունը չի հանվել. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված