Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Видео« Խնդիրը նրանում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցի լուծումները շատ դժվարացել են և ձգձգվում են անհարկի, օգոստոսին է եղել վերջին հանդիպումը և բավականին ժամանակ է անցել: Այս պահի դրությամբ այն ակնկալիքները, որոնք ունեն երկրորդական ավտոշուկայի ներկայացուցիչները և ավտոներկրողները, չեն արդարացել, բոլոր այն հանդիպումները, որոնք եղել են, բայց կառուցողական որևէ արդյունք ցույց չեն տվել: Խնդիրը ոչ միայն ներպետական բարձրաձայնում է ստանում, այլև ԵԱՏՄ անդամ երկրների թվով 300 000 քաղաքացիները նույնպես դիմել են վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով արձագանքել, քանի որ հայկական համարանիշներով հաշվառման տրանսպորտային միջոցների հետ կապված՝ ՌԴ տարածքում ԵԱՏՄ անդամ երկրներում իրավական գործընթացներ են լինում» ։ Այս մասին այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկն ու հավելեց, որ կարծում է՝ կան միջանձնային ինչ-որ խնդիրներ, ՌԴ քաղացիների դիմումները՝ ուղղված վարչապետին, մնացել են անպատասխան։
Մանրամասները ՝ տեսանյութում։