Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է որոտացել․ կա մեկ զոհ
ԱշխարհԹբիլիսիի կենտրոնում գտնվող Մեծ համերգասրահի շենքի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է Sputnik Georgia-ն։ Ըստ աղբյուրի՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Ներքին գործերի նախարարությունից պաշտոնական հայտարարություն դեռևս չի ստացվել: «Մենք լսեցինք ուժեղ պայթյուն, թե ինչ է պատահել, մենք դեռ չգիտենք: Անմիջապես ժամանեց ոստիկանությունը, շտապօգնությունը», - ասել է ականատեսը: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները, քրեագետներն ու իրավապահները:
Պարեկային ոստիկանությունը գործակալությանը հայտնել է, որ արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար, թթվածնի բալոնի պայթյունն է: Միաժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների, դեպքը տեղի է ունեցել «Դեժա Վյու» ակումբում: