Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին

Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի քաղաքամայր Երևանի և Արարատի մարզի հոգևոր տեսչության հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպումներին Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերի, դրանցում առկա խնդիրների և հնչեցված մտահոգությունների շուրջ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված կացությանը։

Ծավալուն քննարկման ընթացքում քահանա հայրերն իրենց համայնքների անունից մտահոգությունն արտահայտեցին կրթական բարեփոխումների իրականացմանը միտված փաստաթղթերի մշակման գործընթացի, մտավորականների և գիտակրթական հաստատությունների կողմից բարձրաձայնված խնդիրների և ակնկալվող վերջնարդյունքների առնչությամբ՝ կարևոր նկատելով ազգային նկարագրով, հոգևոր-ազգային արժեհամակարգով ամուր հայորդու, ՀՀ քաղաքացու ձևավորումը։ Անընդունելի նկատվեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության որդեգրած մոտեցումը, որի հետևանքով այլ առարկաների մեջ տարրալուծման ճանապարհով դուրս է մղվում ուսուցանվող առարկայի ուսումնական նյութի գերակշիռ մասը, աղճատվում առարկայի նպատակն ու առաքելությունը՝ կերտելու հայ ինքնությունը և ամբողջապես հաղորդ դարձնելու աշակերտներին Հայոց Եկեղեցուն, նրա դավանանքին, տոնածիսական համակարգին, խորհուրդներին, քրիստոնեական ու ազգային արժեհամակարգի հիմնարար սկզբունքներին և քրիստոնեական բարոյագիտությանը:

Կարևորելով Եկեղեցու առաքելությունը քրիստոնեական-ազգային արժեհամակարգի կերտման ու պահպանման գործում, նրա կրթադաստիարակչական գործունեությունը և հովվական աշխատանքում սերտ կապն ուսումնական հաստատությունների հետ՝ հոգևոր սպասավորները մտահոգիչ նկատեցին վերջին ժամանակներում դպրոցներում և կրթական այլ հաստատություններում անցկացվող ազգային-եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներին հոգևորականների ներգրավման և մասնակցության հարցում տնօրինությունների կողմից դրսևորվող զգուշավոր և մերժողական կեցվածքը:

«Կենսաբանություն» առարկայի պետական առարկայական չափորոշչում Էվոլյուցիոն տեսության և առարկայական չափորոշիչների նախագծերում սեռական դաստիարակությանը վերաբերվող թեմաների մասին զեկույց ներկայացրեց Դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը` մասնավորաբար անդրադառնալով այդ կապակցությամբ կյանքի և ընտանիքի սրբության հասկացություններին: Համացանցային գրագիտության և հոգևոր քարոզչության նպատակով սոցիալական ցանցերի արդյունավետ գործածության հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Համբարձում քահանա Դանիելյանը:

Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցցանցերի հսկայական ազդեցությունը հասարակության կյանքում` ներկայացված նյութի շուրջ քննարկումներում կարևորվեց հոգևոր հովիվների կողմից այդ միջոցների ծառայեցումը հոգևոր արժեքների սերմանման և թեմական ու հովվական աշխատանքի լուսաբանման գործին:

Սոցցանցերում գռեհկաբանության, գործածվող լեզվի և տիրող անհանդուրժողողական մթնոլորտի վերացման հարցում կարևորվեց նաև հոգևոր սպասավորների ակտիվությունը և հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգամանորեն անդրադարձավ քահանա հայրերի բարձրաձայնած հարցերին, որոնք վերաբերում էին հովվական ծառայությանը, Եկեղեցու կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը, համավարակի շրջանում առկա դժվարությունների հաղթահարմանը, ազգային և հայրենական կյանքը հուզող զանազան խնդիրների առնչությամբ Եկեղեցու որդեգրած դիրքորոշումներին:

Վերջում Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին` հորդորելով ակտիվ, նախանձախնդիր և համարձակ լինել հովվական ծառայության մեջ՝ նպաստելով Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցու առաքելությունը բոլոր ժամանակներում եղել է սպասավորությունը հայ ժողովրդին` հանուն նրա հոգևոր զորացման, ազգային ինքնության պահպանման, ազգային նվիրական իղձերի իրականացման և հայրենիքի անկախ ու խաղաղ կյանքի կերտման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը
Ամենադիտված