Տուրիստական գործակալության խաբեությունների վերաբերյալ ստացվել է 11 քրեական գործ. ՔԿ
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:
Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։
Կարդացեք նաև` «Քցում ենք մարդկանց, փակվենք, գնանք»․ «Beauty of Armenia» տուրիստական ընկերությունից տուժածների թիվը 100-ից ավելի է
Դերասաններն ու բլոգերները՝ տուրիստական ընկերության խաբեության զոհ (տեսանյութ)