Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян 

Գլաձորի ավագանու անդամը սեփականաշնորհել է ճանապարհն ու փակել այն. բնակիչները բողոքում են

Общество

Վայոց ձորի Վերնաշեն համայնքի բնակիչները բողոքում են։ Նրանք պահանջում են, որպեսզի բացվի համայնքի բանուկ ճանապարհը, որը իրենց տեղաշարժը բավականին հեշտացանում էր։ Իսկ այդ ճանապարհը փակել է տարածքի սեփականատերը՝ Գլաձորի ավագանու անդամ Արմեն Գաբրիելյանը։

Վայոց ձորի Վերնաշեն համայնքում ամենաթողություն է տիրում։ Այստեղ ով, ում, ինչքան ցանկանում՝ հող է տալիս, առանց հաշվի առնելու որևէ բան։ Կոլտուրայի տան կողքերը բորդյուրից դրել, ցանկապատել են։ Այս անամոթությանը վերջ պիտի տրվի՞, թե՞ չէ։ Այս մասին ասաց ԼՈՒՐԵՐ․com-ին ահազանգած Վերնաշեն համայնքի բնակիչ Հարություն Գևորգյանը։

Ըստ բնակչի խոսքերի՝ փակվել է Վերնաշեն համայնքային նշանակության բանուկ ճանապարհն ու արահետը։ Արգելափակված տարածքը  պատկանում է Գլաձոր համայնքի ավագանու անդամներից մեկին․ « Մեր խնդիրը համայնքապետերի անփույթ աշխատանքն է։ Ինչ-որ մի գյուղապետ նախկինում, առանց համայնքի գլխավոր հատակագիծը ուսումնասիրելու, հողակտորներ է տվել, ու մեր ճանապարը ընկել է հենց այդ հողակտորների մեջ, որը հիմա փակված է։ Վաշխառուական սովորություններով տարված բիզնեսմենների խնդիրն է այստեղ․ ո՞նց կարելի է բանուկ ճանապարհ փակել, ինչ-որ հողակտորի համար։ Բնակիչներիս հորդորն է, որ այս բանուկ հատվածի մասով անվավեր ճանաչեն տվյալ հատվածը, իսկ մնացածը թո՛ ղ օգտագործեն։ Մարդը մտածում է՝ եթե փող ունի իմ տունը, իմ ճանապարհը կարող է առնել․ չի կարելի, դրանով մենք շատ բան ենք կորցնում այսօր»,- նշեց նա։

Մեր այն հարցին՝ ինչու են միայն հիմա այս խնդրի մասին բարձրաձայնում, պատասխանեց․ «Այս ընթացքում բազմիցս դիմել ենք, այն բնակչին, որը որ փակել է տվյալ տարածքը, դիմել ենք ավագանու նախկին անդամներին, նախկին գյուղապետերին, ներկայիս համայնքապետին, որ համոզեն՝ սեփականատերը  վերադարձնի այդ տարածքը։ Երբ տեսանք, որ ոչ մի արդյունք չկա, որոշեցինք բարձրաձայնել այս խնդիրը»,- ասաց բնակիչը։

Վերնաշեն համայնքի բնակիչը այս ամենի մեջ տեսնում է դիտավորություն․ «Ո՞նց կարելի է մեկին տալ հողատարծք, ու մնացածիս 40-50 տնտեսությունը դնել տուպիկի մեջ։ Այս ամենի նպատակը հետևյալն է՝ դիտմամբ են տվյալ հատվածը փակել, որ մնացած հողատարածքները դնեն տուպիկի մեջ ու գյուղացիներն էլ գրոշներով այդ տարածքները վաճառեն իրենց»,-ընդգծեց Հարություն Գևորգյանը։

Համայնքի բանուկ ճանապարհի ցանկապատումը, ըստ Հարություն Գևորգյանի, բնակիչների համար առաջացրել է մի շարք անհարմարություններ․ «Մեր հողամասեր գնալ-գալը բարդացել է․ եթե ես հիմա գնամ իմ հողամասը, պետք է 2-3 կմ պտտվեմ ու 200 մետրից նոր հասնեմ իմ հողատարածքը։ Արգելափակված ճանապարհը մոտավորապես 600-700 մ երկարությամբ է՝ այգիների մեջ։ Այդ այգիներում էլ բերքահավաք է, ժողովուրդը բերք է հավաքում այնտեղից, ու հիմա իենց գործը քառապատկվում է։ Ճանապարհը պետք է մնա ճանապարհ։ Անգամ հետիոտնի անցում չունենք տվյալ հատվածում» ,- ասաց բնակիչը։

Հարություն Գևորգյանը մեզ հետ զրույցում նաև նշեց՝ քանի որ իրենց խնդիրը խաղաղ ճանապարհով լուծում չստացավ, եկող շաբաթ դիմելու են դատարան՝ մեր ուզածին կհասնենք իրավական ճանապարհով։

Տվյալ խնդրով խոսեցինք նաև Գլաձոր համայնքի ավագանու անդամ Արմեն Գաբրիելյանի՝ ցանկապատած հողատարածքի սեփականատիրոջ հետ․ «Ես ոչ մի  ճանապարհ չեմ փակել։ Այդ տարածքում ընդհանրապես ճանապարհ չի էլ եղել․ 3 տարի առաջ ես թույլ եմ տվել, որ իմ ազգականներից մեկը իմ հողամասով  գնա-գա։ Թույլ էի տվել, որ իմ հողամասով հորեղբայրս անցներ, քանի որ այդպես իր համար ճանապարհը շատ ավելի կարճ էր։ Այդտեղ մտադրություն ունեի տուրիստական համալիր կառուցելու, սակայն կորոնավիրուսը խանգարեց» ,- նշեց հողատարածքի սեփականատերը։

Բնակիչների՝ իր դեմ դուրս գալը նա որակեց, միայն, որպես մարդկային դժկամություն․ «Դա սովորական մարդկային չկամություն է։ Իրանք բոլորն էլ գիտեն, որ այդտեղ ճանապարհ չի եղել, ինչի մասին է խոսքը, միայն 2-2,5 տարի է՝ օգտվում են այդ ճանապարհից, դա էլ իմ բարի կամքի շնորհիվ։ Անգամ հատակագծով  չկա այդ ճանապարհը։ Իրանք իմ հողամասի միջով են անցել, բուլդոզեր են անցկացրել, ու այդ բուլդոզերը քերել է իմ հողամասի հողը․ հիմա ես իմ բարի արարքի համար վճարում եմ այս կերպ»,- ընդգծեց Արմեն Գաբրիելյանը։

«Այդ հողատարածքը սեփականաշնորհվել է 1992 թվականին,  ես այն գնել եմ 2009 թվականին, և 2009- 2017 թվականը այդ տարածքը ցանկապատված է եղել, և ոք չի անցել այդ կողմով, հետո ես եմ թույլ տվել, որ անցնեն այդ տարածքով։  Մինչև սա իրանք ճանապարհ են չէ՞ ունեցել, որով գնացել-եկել են մոտ 26 տարի, այս ամենը խոսում է միայն մարդկային նախանձի մասին»,- ասաց Արմեն Գաբրիելյանը։

«Եթե փաստաթղթերս նայելուց հետո իրենք նորից շարունակեն խաղալ իմ բարի համբավի հետ, ապա ես ստիպված կլինեմ նրանց պատժել, պատժել ոչ թե լրատվությամբ, այլ դատարանով։ Թող դիմեն դատարան, ես իրենց էլ եմ ասել․ սեփականության բոլոր փաստաթղթերը իմ ձեռքում են»,-նշեց հողատարածքի սեփականատերը։

Մեր այն հարցին, թե արդյոք չի պատրաստվում ցանկապատը հեռացնել, պատասխանեց․«Իհարկե, ցանկապատը չեմ հեռացնելու․ ինչ-որ մեկի պահանջով սեփականության իրավունք ա խախտվո՞ ւմ»,- եզրափակեց  Գլաձոր համայնքի ավագանու անդամը։

Կապ հաստատեցինք նաև Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանի հետ, որն ասաց՝ համաձայն է բնակիչների այն պնդման հետ, թե ճանապարհի փակ լինելը իրենց համար մի շարք խնդիրներ է առաջացրել․ «Նշեմ, որ ավագանու անդամ Արմեն Գաբրիելյանը այդ տարածքի սեփականատեր է դարձել մինչև ավագանու անդամ ընտրվելը։ Իսկ բնակիչների այն կարծիքը, որ այդ ճանապարհը շատ հարմար էր նրանց ելումուտի համար, ես էլ եմ համաձայն։ Այդ ուղղությամբ մի շարք քննարկումներ ենք ունեցել՝ կապված բնակիչներին կարճ ճանապարհ տրամադրելու վերաբերյալ, սակայն ներկայիս տարածքի սեփականատերը որևէ փոխզիջման չի եկել»,- ասաց համայնքի ղեկավարը։

 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Членство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газа
Самое популярное