«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС 

Հայաստանում «Ստամբուլյան» կոնվենցիայի ամենաակտիվ լոբբիստների 10-յակը

Аналитический

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեռևս 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության հարցերով զբաղվող բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժինը՝ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:  Ծրագրի անվանումն է՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում»։ 


• Մեկնարկը՝ 2019թ. ապրիլ 
• Տևողությունը՝ 2019թ. ապրիլ – 2021թ. օգոստոս (30 ամիս) 
• Բյուջե՝ 600.000 եվրո 
• Այս ծրագրի դոնորներ են հանդիսանում Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Թվարկված պետությունները բոլորն էլ վավերացրել են Ստամբուլյան կոնվենցիան: 
• Ծրագրի ղեկավարը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աշխատակից Լիանա Ամիրբեկյանն է: 
• Հայաստանում այս ծրագրի իրագործմանը որպես աջակիցներ ընդգրկված են նաև կառավարության գերատեսչությունները, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այդ ժամանակ դեռ՝ կրթության և գիտության), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՀՀ արդարադատության ակադեմիան, ՀՀ ոստիկանությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: 

Ինչպես հասկացաք՝ հենց այս դրամաշնորհի հիմքում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, և այդ հարցը քննարկվելու է ԱԺ գալիք նստաշրջանում: Կոնվենցիայի ընդունումը ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ քննադատներ, ընդ որում վերջիններս առկա են նաև իշխանական թևում: Սակայն, «Իմ քայլում» և ՔՊ-ում մեծամասամբ գերակշռում են պաշտոնյաներ, ովքեր ամեն գնով իրականացնում են կոնվենցիայի վավերացման լոբբինգը: Ահա այն պաշտոնյաների 10-յակը, ովքեր ամենաակտիվն են Հայաստանում զբաղվում տխրահռչակ կոնվենցիայի քարոզչությամբ: 


Այսպիսով այն պաշտոնյաների ցանկը, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն լծված են Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգին, գլխավորում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նրա շահը այս հարցում 600 հազար եվրոն է:

Բադասյանին հաջորդում է սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ով նույնպես ակտիվորեն լծված է կոնվենցիայի քարոզչությանը` բացահայտ աջակցելով ԼԳԲՏ համայնքի շահերը պաշտպանող Լարա Ահարոնյանին: Ահարոնյանի ՀԿ-ն և Բաթոյանի նախարությունը միմյանց հետ ակտիվորեն համագործակցում են տարբեր ծրարգրերի շուրջ: 

ԿԳՄՍ նախարարությունը, ի դեմս նախարարի, նույնպես հետ չի մնում կոնվենցիայի վավերացման քարոզից: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է հայտնի պետական բյուջեի գումարներով կազմակերպված հայտնի պերֆորմանսը, բացի այդ, չմոռանանք, որ ԿԳՄՍ փոխնախարարը հայտնի է սորոսական շրջանակների հետ իր սերտ կապերով: 

ՄԻՊ-ը նույնպես այն կառույցների շարքում է, որը դրական գնահատական է տվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: 600 հազար եվրո դրամաշնորհը բաշխվելու է նաև այս կառույցին: 

Ստամբուլյան կոնվենցիայի խորհրդարանական լոբբիստներից է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Կարապետյանի անունը կապվում է Սորոսի հիմնադրամի հետ։ Վերջինս 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն։ Կառույցը համագործակցում է «Ալիք Մեդիայի» հետ, որը դրամաշնորհներ է ստանում Վրաստանի ԲՀՀ-ից։ 

«Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորը՝ Գայանե Աբրահամյանը, ով նույնպես կոնվենցիայի վավերացման ջատագովներից է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ հիմնադիր-նախագահն է, ինչպես նաև «Հոդված 3» ակումբի հիմնադիրն ու ծրագրի ղեկավարը։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ԲՀՀ-ից 2016 թվականից մինչ օրս ստացել է 284.380 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Միայն 2019 թվականին կազմակերպությունը ԲՀՀ-ից ստացել է 75.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ 

Կոնվենցիայի մեկ այլ լոբբիստ էլ իշխանական թևից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն է, ի դեպ, նրա անձի շուրջ վերջերս էլ աղմուկ էր բարձրացել կապված կրթական չափորոշիչների հետ: Վերջինս այն խմբի անդամն է, ովքեր վերանայել են պատմության դասագրքերի կազմման չափորոշիչները և հայկական լեռնաշխարհը վերանվանել արևելյան անատոլիայի: 

Ստամբուլյան կոնվենցիայի մյուս լոբբիստը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանն է, ով նույնպես հայտնի է արևմտյան հիմնադրամների հետ ունեցած իր սերտ կապերտով՝ հատկապես այն հիմնադրամների, որոնք զբաղվում են ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությամբ: Վերջինս ղեկավարում է նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն: 

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում «Սեռական բռնություն» հանրային քննարկման շրջանակում խոսել էր ընտանիքում բռնության օրենքի գոյության և ոստիկանությունում առկա ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն մասին, և նշել, որ դրանք բավարար չեն առկա խնդիրների լուծման համար, և առաջարկել մտածել նոր իրավական կարգավորումների նախաձեռնության մասին: Բացի այդ, ըստ պատգամավորի՝ կան որոշ խմբավորումներ որոնք ձգտում են նմանատիպ թեմաները փաթեթավորել և օգտագործել իշխանությունների դեմ: 

Թեմային նաև անդրադարձել էր ԱՆ Արսեն Թորոսյանը, ով իր հրապարակումներում և հարցազրույցներում խոսել էր բռնությունների մասին և դրանք մակագրել #բռնության_ձայնը հեշթեգով, ինչն էլ կարող ենք աջակցություն համարել տարածվող «ֆլեշմոբին»: Արսեն Թորոսյանի մոտիվացիան այս հարցում ևս կարելի է հասկանալ. վերջինիս կապը զանազան միաջազգային հիմնադրամների հետ վաղուց որևէ մեկի համար նորություն չէ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить Армению
Самое популярное