Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 40 մարդ է բերման ենթարկվել
МирՈւրբաթ օրը Բելառուսում 41 մարդ է բերման ենթարկվել զանգվածային ցույցերի ժամանակ օրենսդրությունը խախտելու համար, այսօր հաղորդել է Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, երկրում անցկացվել են հասարակական և քաղաքական մասսայական միջոցառումներ: ՆԳՆ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ կարգուկանոնը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ, 41 մարդ է բերման ենթարկվել զանգվածային միջոցառումների ժամանակ օրենսդրությունը խախտելու համար»,֊հայտնել է Բելառուսի ՆԳՆ֊ն: Երկրի բոլոր մարզերում անցկացվել է 16 զանգվածային միջոցառում, որին մասնակցել է շուրջ 1,5 հազար մարդ: Մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ Մինսկի մի քանի հասարակական վայրերում չարտոնված իրադարձություններ են նկատվել: