«Երբ ես հայտնեցի «Բարսելոնան» լքելու իմ ցանկության մասին, մեր ընտանիքում սուգ էր»․ Մեսսի
ՍպորտԼիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամներն արձագանքել «Բարսելոնան» լքելու իր մտադրությանը: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ որոշել է մնալ կատալոնական ակումբում: «Երբ ես իմ կնոջն ու երեխաներին հայտնեցի «Բարսելոնան» լքելու իմ ցանկության մասին, մեր ընտանիքում սուգ էր, դաժան դրամա: Ամբողջ ընտանիքը լաց եղավ։ Իմ երեխաները չէին ցանկանում, որպեսզի ես լքեմ «Բարսելոնան», - Մեսսիին մեջբերում է Goal.com-ը: Հարձակվողի խոսքով՝ ինքը ցանկանում էր հեռանալ իսպանական ակումբից, որպեսզի շարունակի մրցակցությունը ամենաբարձր մակարդակով ու տիտղոսներ նվաճի: