Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա, այնուհետեւ կիջնի
SocietyՀանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը ցերեկը՝ + 35 + 37 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26 +31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26 + 31,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ + 18 + 20, ցերեկը՝ + 32 + 34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ + 10+ 12, ցերեկը՝ + 26 + 31,
Լոռիում գիշերը + 10+ 14, ցերեկը՝ + 27 + 30,
Տավուշում գիշերը + 15 + 20, ցերեկը՝ + 29 + 33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26+ 31,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ + 18 + 21, ցերեկը՝ + 33 + 35,
Արարատում գիշերը՝ + 17 + 20, ցերեկը՝ + 35 + 37,
Արմավիրում գիշերը՝ + 17 + 20, ցերեկը՝ + 35 + 37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26 + 31,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ + 17 + 21, ցերեկը՝ + 35 + 37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 16 + 20, ցերեկը՝ + 32 + 35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ + 9 + 13, ցերեկը՝ + 25 + 27,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ + 9 + 13, ցերեկը՝ + 24 + 27 (հովիտներում՝ գիշերը - + 16+ 20, ցերեկը՝ + 32 + 35):