Լիա Զախարյանը կիպ զգեստով ընդգծել է սեքսուալ կառուցվածքը (լուսանկարներ)
ԺամանցԴերասանուհի Լիա Զախարյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով: Դերասանուհ Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Միլեն Մանուկյանն է:
Կադրերում Լիան ներկայացել է կիպ բաց կանաչ գույնի զգեստով, որն ընդգծել է նրա սեքսուալ կառուցվածքը: Սևահեր գեղեցկուհին իր կերպարը լրացրել է խոշոր ականջօղերով և բարձրակրունկներով:
Դերասանուհին հրապարակմանը կից նաև գրառում է կատարել:
«Մենք շատ հաճախ ենք զգում, թե որքան բան է մեզ պակասում, և հաճախ այն, ինչ պակասում է մեզ, տեսնում ենք ուրիշի մեջ, որին օժտում ենք հենց մեր ունեցածով, դրան ավելացնելով նաև հոգեկան մի իդեալական անխախտ հանգստություն։ Եվ մեր սեփական երևակայության երջանիկ ծնունդն ահա պատրաստ է։
Սակայն երբ մենք մեր ողջ տկարությամբ ու չարչարանքով, համառ աշխատելով, առաջ ենք շարժվում, հաճախ տեսնում ենք, որ մեր դեգերումներով ու խուսանավելով, շա՜տ ավելի ճամփա ենք կտրել, քան մյուսներն իրենց մեծ նավարկումներով ու թիավարելով... և... հավասարվելով ուրիշներին, կամ նույնիսկ նրանցից առաջ անցնելով, ինքնահաստատման ճշմարիտ մի զգացումով ենք համակվում» ,- գրել է Լիան։