Տղամարդը դանակահարել է իր նախկին կնոջը խանութում (տեսանյութ)
VideoԹաթարստանում հետախուզում է հայտարարվել Զայինսկ քաղաքի բնակչի նկատմամբ, ով դանակահարել է իր նախկին կնոջը:
Նշվում է, որ տղամարդը հետապնդել է կնոջը և տեղի խանութներից մեկում դանակով հարձակվել նրա վրա: Անվտանգության տեսախցիկները տեսագրել են ահասարսուռ միջադեպը:
Ինչպես երևում է կադրերում, տղամարդը մի քանի անգամ դանակով հարվածում է կնոջ մեջքին, իսկ երբ վերջինս փորձում է դիմադրել, հանցագործը հարված է հասցնում նրա պարանոցի շրջանում: Կինը տապալվում է գետնին, բայց նրա նախկին ամուսինը շարունակում է դանակով հարվածներ հասցնել:
Միջադեպի ժամանակ ներկա եղել նաև խանութի աշխատակիցներն ու հաճախորդները, ովքեր հանցագործի հեռանալուց հետո զանգահարել են շտապօգնություն:
Բարեբախտաբար, բժիշկները փրկել են կնոջ կյանքը: Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հոդվածով:
Նշվում է, որ տղամարդը որոշել է սպանել կնոջն այն բանից հետո, երբ վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նախկին ամուսինը բռնաբարել է իրեն: