Եվգենի Պետրոսյանը և Վլադիմիր Վինոկուրը Սոչիում տեղի ունեցած փառատոնի ժամանակ բեմից տարհանվել են
ՏեսանյութերԵրգիծաբաններ Եվգենի Պետրոսյանը և Վլադիմիր Վինոկուրը Սոչիի ամենամյա փառատոնի ժամանակ տարհանվել են բեմից։ Վինոկուրն ինստագրամի իր էջում հայտնել է, որ տարհանման պատճառն այն էր, որ նա իր կյանքին սպառնացող հաղորդագրություն էր ստացել։
Հաղորդավարը ստիպված է եղել ընդհատել Պետրոսյանի ելույթը, որպեսզի արտիստներն ու հանդիսատեսները լքեն դահլիճը։
«Մինչ իրավապահները զննում էին տարածքը, մենք լուսանկարվում էինք մեր երկրպագուների հետ», -գրել է Վինոկուրը։