Դասալիքը իրենք են, իրենց կյանքով. Վանեցյանը` Քյարամյանի հայտարարությունների մասին (տեսանյութ) Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով Ժամկետային զինծառայողների ծնողները որոշեցին լրագրողներից «գաղտնի» քննարկել վարչապետի հետ հանդիպումը Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց աշխատանքը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման․ Սաղաթելյան Ունենք զինվոր, որ մահացել է նորմալ բուժօգնություն չստանալու հետևանքով. ժամկետային զինծառայողի ծնող (տեսանյութ) Վարչապետի հետ եկանք համաձայնության` ևս մեկ անգամ հանդիպելու, սակայն բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնող ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները Պատերազմի օրերին զորամասը թողած հրամանատարը՝ դիվիզիայի շտաբի պետ. 168.am Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել 

Եթե մտածում եք, որ հայկական սփյուռքը պետք է ձեր փոխարեն «փափուկ ուժի» կիրառմամբ զբաղվի՝ չփակեիք սփյուռքի նախարարությունը․ Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՈՐԵՎԷ ՄԻՏՔ ԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱՅԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
/մաս 2-րդ/

Այս մասում ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ներածության վերաբերյալ.

1. (ԱԱՌ, ներածություն 1.2 կետ) Նիկոլապատկան իշխանություններն արձանագրում են, որ քանի որ «2018թ. Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, ապա մեզանից պահանջվում է ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն»: Մի բան, որին զուտ անվտանգության նկատառումներով պետք է հակառակ կողմից նայել: Այսինքն` ո՞ր ուժերը, ի՞նչ արտաքին աջակցությամբ, ինչպիսի՞ հեռահար նպատակներով, և ի՞նչ քաղաքական ու տեխնոլոգիական ներգործության միջոցով կարողացան իրականացնել հեղաշրջում մի երկրում, որն ուներ օրինական ընտրված, միջազգայնորեն ճանաչված ու պետությունը կայուն զարգացման տանող իշխանություններ: Ասենք թե, բախտներս բերեց, որ 2018թ. իշխանության ղեկին հմուտ և բազմափորձ Սերժ Սարգսյանն էր, ով ժամանակին հասկացավ, թե որտեղից են փչում քամիները, և հանուն պետության` գնաց խաղաղ ու անարյուն իշխանափոխության: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի դեմ նման մի ալիք կազմակերպվի, արդյո՞ք դրան ադեկվատ կվերաբերվի իշխանությունը` ի շահ պետականության, թե՞ ձեզնից հետո թեկուզ ջրհեղեղ:

2. Հայոց պետականության շահերը բազմազան են, և առընչվում են ամենատարբեր ոլորտներին: Հետևաբար միայն ՀՀ քաղաքացին է իմպերատիվ կերպով պարտավորված պաշտպանել դրանք: Աշխարհասփյուռ համայն հայ ժողովուրդը, բացի ազգությամբ Հայ լինելը, հանդիսանում է նաև իր բնակության երկրի քաղաքացի և շատ հարցերում չի կարող հակասության մեջ մտնել այդ երկրի շահերի հետ, ու Հայաստանի շահերի կրողը դառնալ: Որևէ միտք գրելուց առաջ նայեք իրականությանը, կամ էլ հստակեցրեք, թե ի՞նչ ի նկատի ունեք (ԱԱՌ, ներածություն 1.4 կետ):

3. (ԱԱՌ, ներածություն 1.6 կետ) Մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի միջազգային կշիռը բարձրացնելն իհարկե կարևոր նպատակ է, բայց գործող իշխանության պարագայում այն դարձել է ուտոպիա: Փոքր պետությունների համար` ձեր նշած «մեծացնել պետության կշիռը» հասկացությունը, սովորաբար սահմանափակվում է տարածաշրջանով: Նախորդ կառավարություններն իրենց հավասարակշռված, բազմավեկտոր, փոխլրացնող ու նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը դարձրեցին մի շարք միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, որի դեմ դուք ակտիվ պայքարում և քննադատում էիք: Իսկ հիմա նույնիսկ ԱՄՆ-ի հետ համագործակցության օրակարգ չեք կարողանում ստեղծել, ԵՄ-ից միայն փող եք ուզում, իսկ ՌԴ հետ ծանրակշիռ, բազմաֆունկցինալ, ռազմավարական հարաբերություններն ազատ անկում են ապրում: Ինչ վերաբերում է «փափուկ ուժի»-ի կիրառման բարի ցանկությանը, ապա չմոռանաք, որ ըստ այդ հասկացության հեղինակ Ջոզեֆ Նայի` պետության փափուկ ուժը հենվում է երեք գործոնների վրա. դոմինանտ մշակույթ, երկրի սահմաններից դուրս քաղաքական արժեքներ, և ուրիշների կողմից ընդունելի արտաքին քաղաքականություն: Հիմա նայեք ձեզ, ու չափեք ձեր գրածը ռազմավարությունը` ձեր արած քայլերի հետ:

ա) Փակել եք մշակույթի նախարարությունը և պայքար եք սկսել ազգային արժեքների դեմ:
բ) Ձեր հայտարարած միակ քաղաքական արժեքը` «թավշյա հեղափողությունն» է, որը բացի ձեզանից, ոչ մեկին պետք չէ ո՛չ դրսում, ո՛չ էլ ներսում:
գ/ Արտաքին քաղաքականության տխուր պատկերին էլ արդեն կարճ անդրադարձել եմ:

Իսկ եթե մտածում եք, որ հայկական սփյուռքը պետք է ձեր փոխարեն «փափուկ ուժի» կիրառմամբ զբաղվի, ապա չփակեիք Սերժ Սարգսյանի ստեղծած սփյուռքի նախարարությունը, և չբերեիք ամենաթույլ հանձնակատարին ու դարձնեիք սփյուռքում ծաղրի առարկա:

Շարունակելի…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Միլանը» «Տորինոյից» վարձակալել է կիսապաշտպան ՄեյտեինՕձի թույնը կարող է արգելափակել կորոնավիրուսը․ bioRxivՄոսկվայում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 20 թռիչքԿարո՞ղ է արդյոք COVID-19- ը դառնալ ավելի վտանգավոր․ պարզաբանում է մասնագետըԻրանում տեղի է ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժԱդրբեջանցիները պղծել են Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքը (տեսանյութ) Դասալիքը իրենք են, իրենց կյանքով. Վանեցյանը` Քյարամյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է տվել Ժամկետային զինծառայողների ծնողները որոշեցին լրագրողներից «գաղտնի» քննարկել վարչապետի հետ հանդիպումըՀայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն է ստանձնել Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց աշխատանքը (տեսանյութ)Լոնդոնցիների մոտ մեկ երրորդը ունեցել է COVID-19Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման․ Սաղաթելյան Ունենք զինվոր, որ մահացել է նորմալ բուժօգնություն չստանալու հետևանքով. ժամկետային զինծառայողի ծնող (տեսանյութ)Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ․ ՊԵԿ Ուղիղ. Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետՎարչապետի հետ եկանք համաձայնության` ևս մեկ անգամ հանդիպելու, սակայն բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնող ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներըՊատերազմի օրերին զորամասը թողած հրամանատարը՝ դիվիզիայի շտաբի պետ. 168.amՆիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել«Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում՝ զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին»Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը. Past.amՊիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք. անհետ կորածի ծնողը` Անդրանիկ Քոչարյանին ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրներըԺամկետային զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են (լուսանկարներ)Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ (ուղիղ)Մեկ օրում մոտ 200 փախստական է վերադարձել ԱրցախԵրեկ դու և հայի թշնամու ղեկավարը նույն տեքստն եք ասել. քաղաքագետը` Լենա ՆազարյանինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք. մահացել է 13 մարդԱդրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինվորի դի Պատրաստվեք պարոն Հարությունյան, իմ ընտանիքի հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչԱրցախի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել«Տառերի պուրակ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել է ծառինՄեկ օրվա ընթաքում Արցախում պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահԼույս չի լինելու Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն լինելու, այլ մեր վերջինը. Արմեն ԱշոտյանԽաչմաչ, Մխիթարաշեն, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պայթեցման աշխատանքներ են նախատեսվում․ ԱԻՊԾ4 մարզերում ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀրդեհ՝ Էջմիածին քաղաքումԼարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատարՕրվա խորհուրդըԻմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները. Սեյրան Օհանյան«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են«Հրապարակ». «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը»«Ժողովուրդ». Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ». Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում«Հրապարակ». Հայկ Մարությանը ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն
Ամենադիտված