Վահագն Չախալյանը և բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Սորոսի գրասենյակ (տեսանյութ)
Տեսանյութեր«Հայկական արժեքների պաշտպանության կամք» Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանը ներկա է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով իրականացվող բողոքի ակցիային:
«Մենք շարունակելու ենք մեր ավտոերթը, իրազեկման աշխատանքները, փորձելու ենք ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ վտանգավոր ծրագիր են փորձում իրականացնել Արայիկ Հարությունյանը և իր տերերը»,- ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի հետ զրույցում ասաց Չախալյանը:
Նա նշեց, որ համակիրների հետ քայլերթով շարժվում են դեպի Սորոսի գրասենյակ (Բաց հասարակություն հիմնադրամի հայաստանյան գրասենյակ խմբ.)` որպեսզի «Սորոսի գրասենյակի միջոցով փոխանցեն Արայիկի տերերին, որ վերջապես գերությունից ազատի մեր իշխանություններին»: