Աղջիկներն ամրագոտի են կապում մերկ կրծքի վրա` այդ կերպ հիշեցնելով դրա կարևորության մասին (լուսանկարներ)
ԺամանցԺամանակին լայն տարածում ուներ Seat belt Challenge-ը, ըստ որի` անհրաժեշտ էր ամրակապված լուսանկարվել և հրապարակել լուսանկարը համացանցում` Seat belt Challenge հեշթեգով, գրում է Yahoo-ն:
Այժմ Դանիա Սաֆա անունով աղջիկն այդ ֆլեշմոբին նվիրված Ինստագրամում էջ է ստեղծել: Նշվում է, որ այդ էջի ստեղծման պատճառ է եղել ՃՏՊ-ի արդյունքում նրա ընկերոջ մահը, որը չէր լինի, եթե նա ամրագոտի կապեր:
Եվ ահա մեծ թվով աղջիկներ միացել են այդ չելենջին և հրապարակում են իրենց սելֆիները, սակայն նոր մոտեցմամբ. նրանք իրենց մերկ կուրծքը ծածկում են ամրագոտով, այդ կերպ մարդկանց ուշադրությունը սևեռելով ամրակապվելու կարևորության վրա:
Կայքի հաղորդմամբ` այժմ կարելի է այդ հեշթեգով ավելի քան 2000 հրապարակում գտնել Ինստագրամում: