Չափերը կարևոր չեն. «աֆրիկացի Քարդաշյանը» հանդիպում է փոքրամարմին ռեպերի հետ (լուսանկարներ)
ԺամանցԿոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքից plus-size մոդել Էուդոկսի Յաոն, ում հաճախ անվանում են նաև «աֆրիկացի Քարդաշյան», հայտնի է դարձել իր 1.5 մետր լայնություն ունեցող հետույքի շնորհիվ:
Ինստագրամում ավելի քան 900 հազար հետևորդ ունեցող մոդելը վերջերս կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել, սակայն այս անգամ ոչ թե իր մարմնի կառուցվածքի, այլ նոր սիրեցյալի շնորհիվ:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Էուդոկսին հանդիպում է Grand P բեմական անունով փոքրամարմին ռեպերի հետ: Վերջինս ծնվել է պրոգերիայով, որը պաթոլոգիական վիճակ է, երբ օրգանիզմը վաղաժամ ծերանում է: Իսկ ինչ վերաբերվում է արտաքինին` ռեպերը նաև բավականին կարճահասակ է մոդելից: Սակայն, դա զույգին առհասարակ չի մտահոգում:
«Չափերը կարևոր չեն: Մենք երջանիկ ենք միասին, և դա գլխավորն է»,- Ինստագրամի իր էջում գրել է Յաոն:
Չնայած նրան, որ շատերը կարծում են, թե նրանց հարաբերություններն իրականում բեմադրված են, զույգը հայտարարել է իրենց ամուսնանալու պլանների մասին:
Նշենք, որ Grand P-ն ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Գվինեայի 2020 թվականի նախագահական ընտրություններում, որը կկայանա հոկտեմբերին: