Եթե Ձեր հավանությանը արժանանամ, միանշանակ ոչ մի խտրականություն չի կարող լինել․ փոխքաղաքապետի թեկնածուն՝ Թեհմինա Վարդանյանին
ПолитическиеՀուսով եմ, ի տարբերություն նախկին փոխքաղաքապետի, ընդդիմության ներկայացրած նախագծերի հանդեպ հետևողական կլինեք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ, դիմելով Երևանի փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանին, ասաց Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նրան ի պատասխան՝ Ներսիսյանն ասաց․ «Եթե Ձեր հավանությանը արժանանամ, միանշանակ ոչ մի խտրականություն չի կարող լինել»։