By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

«Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից»

Blogosphere

Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։
Ձևակերպված է հստակ խնդիր՝ պարզել, թե ինչպես են ազգային էլիտաները նպաստում իրենց պետությունների և հասարակությունների զարգացմանը (կամ հակառակը)։
Մոտեցումը շատ պարզ է. այն էլիտաները, որոնք օժտված են զարգացման պոզիտիվ էներգիայով, ունեն շատ բարձր հատկանիշներ, իսկ ցածր որակի էլիտաները արգելակում են սեփական պետությունների զարգացումը։

Էլիտաների որակի գնահատման համար հաշվի են առնվում չորս բազային պարամետրեր. տնտեսական իշխանություն, տնտեսական արժեք, քաղաքական իշխանություն, քաղաքական արժեք։
Հետազոտության առաջին փուլում դիտարկվել են 32 առավել ազդեցիկ պետությունները։ Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող լինել այդ ցանկում, այն կներառվի ավելի ուշ։

Հայաստանյան էլիտայի որակը՝ էլիտան բացակա է

Այն, ինչը կար Հայաստանում մինչ 2018 թվականը և այն, ինչը կա այսօր Հայաստանում, շատ դժվար է լիարժեք էլիտա անվանել։ Պետության տարբեր փուլերում կային ազդեցիկ շրջանակներ, որոնք ունեին մեծ նյութական և այլ ռեսուրսներ, իշխանության վրա ազդեցություն, կային կլաններ, ռեգիոնալ ազդեցիկ ընտանիքներ, կային օլիգարխներ, կային կրիմինալ շրջանակներ, հոգևոր ազդեցիկ խմբեր և այլն։ Բայց դրանք լիարժեք էլիտաներ չէին։

Ճիշտ ճանապարհով գնալու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչո՞ւ հայկական էլիտաները մնացին այդքան ցածր մակարդակի վրա (քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլն), ինչպես նաև հստակ գիտակցել, որ առանց լուրջ ազգային-առաջադիմական էլիտայի Հայաստանը զարգացման շանս չունի։

Տպավորություն է, որ 30 տարի շարունակ չի եղել մոտիվացիա՝ զարգանալու, ավելի որակյալ վերնախավ ձևավորելու։ Այս վարկածը փորձեմ ապացուցել հակառակ կողմից. բոլոր այն ոլորտներում, որտեղ եղել է զարգացման և աճի կենսական անհրաժեշտություն, դա եղել է։ Մշտական պատերազմի վտանգը ստիպել է, որ մենք ունենանք բավականին որակյալ ռազմական էլիտա։ Սա այն եզակի ոլորտներից է, որտեղ մենք ունենք ժամանակակից աշխարհին համահունչ վերնախավ։ Պատերազմի վտանգը, լինել-չլինելու վտանգը ստիպեց, որ հարյուրավոր հայ զինվորականներ սովորեն, կրթվեն՝ ոչ միայն Հայաստանի, այլև՝ աշխարհի լավագույն ռազմական հաստատություններում։ Ու հիմա մենք ունենք շատ որակյալ բարձրաստիճան զինվորականություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, և ամենակարևորը՝ ավանդույթը դրված է՝ կրթվել, զարգանալ, աճել։
Ինչո՞ւ խոշոր բիզնեսը Հայաստանում առնվազն մեկ դար հետ մնաց, և մենք չունեցանք որակյալ բիզնես էլիտա, իսկ ահա միջին բիզնեսը, 2000-ից սկսած, էապես քաղաքակրթվեց։ Խոշոր բիզնեսը չուներ զարգանալու և քաղաքակրթվելու որևէ մոտիվացիա. պետությունն այնպիսին էր, որ խոշոր բիզնեսը իր հին մեթոդներով, իր չկրթված դեմքերով շարունակում էր (և՝ է) մեծ փողեր աշխատել։ Իսկ միջին բիզնեսում կար մեծ մրցակցություն, և միայն զարգացման և քաղաքակրթվելու շնորհիվ էր հնարավոր դիմանալ, ծավալվել ու փող աշխատել։

Ինչո՞ւ մշակութային վերնախավը մնաց այդքան հին ու այդքան անպոտենցիալ. որովհետև այն նույնպես չուներ 21-րդ դար մտնելու մոտիվացիա։ Շատ ավելի արդյունավետ էր այդ էլիտայի համար՝ լավ հարաբերություններ ունենալ մշակույթի նախարարի հետ կամ ոլորտը կոորդինացնող հարակից անհատների հետ, քան՝ աճել ու զարգանալ, չէ՞ որ, միևնույն է, կենսապայքարը հիմնականում նույն պետական փողի, պետպատվերի համար էր։

Այսօրվա միտումները

Այն, որ այս իշխանությունը չի կարողանալու նոր էլիտա ձևավորել, պարզ դարձավ շատ արագ։ Իր ներսի անհատների պոտենցիալը շատ արագ ճնշվեց և վերածվեց մեկ հոգու սպասարկման համակարգի։ Իսկ սա արդեն ենթադրում է սեփական տեսակետի, կարծիքի, ընդվզման, անհամաձայնության բացառում։

Այս իշխանությունը շատ նման է մի մեծ հասարակական կազմակերպության, որն ունի իր կոնկրետ շահառուներն ու թիրախ խմբերը, և այդ շրջանակներից դուրս չի գործում։ Ինչպես հայաստանյան հկ-ների ճնշող մեծամասնության մոտ, այստեղ էլ կառավարումը մեկ հոգունն է, և «պետություն- հկ» -ն մեծ հաշվով, մեկ հոգունն է։ Պարզ է, որ այդ տրամաբանությամբ այն չի կարող կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ, չի կարող գաղափարների և տեսակետների բախման, համադրման և պրոգրեսի աղբյուր հանդիսանալ։ Այդ առումով այստեղ ամեն ինչ պարզ է։

Ոչ իշխանական համակարգում վիճակն ավելի հակասական է և գոյություն ունի երկու իրարամերժ պրոցես.

ա/ 2018-ից հետո Հայաստանի հանրային դաշտում ձևավորվել է մի զգալի անվանացանկ՝ տարբեր տարիքի, սերունդների, տարբեր կուսակցականության, տարբեր սոցիալական շերտերի, բայց որոնք նոր հանրային և առաջիկայում պետական էլիտայի կորիզը կարող են լինել։ Եվ իր որակական կազմով, փորձով և գիտելիքներով այդ էլիտան պետությունը միանգամայն այլ մակարդակի կարող է հասցնել։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նոր իշխանությունը իր սև ու սպիտակով, պարզունակ պատկերացումներով խթանեց լուրջ պրոցես՝ սկսեց ձևավորվել նոր հանրային էլիտա։ Իհարկե, այն դեռ սաղմնային վիճակում է։

բ/ Առկա երկրորդ միտումը ուղիղ հակառակն է նոր առողջ էլիտայի ձևավորման պրոցեսին։ Դա Հայաստանում թափ առնող հետադիմական ալիքն է։ Զարգացավ մի պրոցես, երբ այսօրվա իշխանության գավառական անաշխատունակությանը հակադրվեց հետադիմականությունը։ Երկուսի հաղթանակն էլ պետության պարտությունն է։

Միաժամանակ ընդդեմ գավառական անաշխատունակության և հետադիմության

Ընթացիկ ռեժիմով ձևավորվող նոր ազգային-առաջադիմական հանրային էլիտան միաժամանակ պետք է պայքարի և իշխանության որակի, այն է՝ գավառական անաշխատունակության և հակաիշխանական թափ առնող ալիքի՝ հետադիմության դեմ։

Սա հեշտ գործ չէ, բայց ոչ մի երկրում նոր էլիտան չի ձևավորվում հեշտ, առանց դիմադրության։ Այնուամենայնիվ, դժվար պայքարում հաղթած էլիտաները ունենում են անհրաժեշտ որակներ՝ սեփական ժողովուրդների և պետությունների հեղափոխական առաջընթացներ ապահովելու համար։ Միշտ սկզբունքորեն դեմ լինելով բաժանարար գծերին՝ ես իմ բոլոր գործընկերներին, որոնք իրենց տեսնում են պոտենցիալ նոր էլիտայի մեջ, կոչ եմ անում տարանջատվել թե գործող հկ-իշխանությունից, թե հակաիշխանական հետադիմությունից։

Մեկ օրինակ. երբ տարրական գրքեր չկարդացած և 17-րդ դարում մնացած շրջանակները պայքարում են իշխանության դեմ, թե նա «գլոբալիզացնում է մեր ազգը», պղծում հայ գրականությունը և մեր սերունդներին, այդ պահից առաջընթացի և քաղաքական-հասարակական առողջ գործընթացների մասին խոսակցություններն անիմաստ են դառնում։

Խնդիրը լրիվ այլ ձևակերպում է պահանջում․ հանրության առողջ շրջանակները պետք է մերժեն այսօրվա կառավարիչներին շատ ավելի ռացիոնալ, վերը նշվածին գրեթե հակադիր պատճառներով. այս իշխանությունը սովորական անաշխատունակ է, այն չունի մարդկային և ինտելեկտուալ ներուժ՝ ռեֆորմներ իրականացնելու։ Իսկ պետությունը կարիք ունի լուրջ ռեֆորմացիայի, հակառակ դեպքում արձանագրվելու է ոչ թե լճացում, այլ՝ փլուզումներ։ Իշխանությունն իր անաշխատունակությունը քողարկում է պսևդոգլոբալիազացիոն՝ ի սկզբանե չաշխատող ծրագրերով։ Դրանք ոչ մի կապ չունեն գլոբալիզացիայի և 21-րդ դարի միտումներ հետ։

Պետության առողջ շրջանակները հաճախ են իրենց զգում խաղից դուրս, և նրանց համար մերժելի են թե ներկան և թե նրա դեմ ալիքը։
Նոր էլիտան շատ ավելի բարձր ու ավելի վստահ պետք է խոսի ցավոտ հանրային թեմաներից։ Սա է առողջացման և սոցիալական բազա ձեռք բերելու միակ ճանապարհը։ Իհարկե՝ դժվար ճանապարհը։ Լատենտ հետադիմականությունը այսօր հայտ է ներկայացնում՝ դառնալու «ազգային» հոսանք, մյուս կողմում էլ, ժամանակակից աշխարհի գավառական ընկալմամբ, «ազգային ինքնության նվազման» միտումն է։ Այս երկուսը միասին Հայաստանի համար ի զորու են լինելու ապահովել պատմական տեղ Արևելյան Անատոլիայի տարածաշրջանում։

Այս միտումները կանգնեցնելու համար մենք պետք է ունենանք նոր ազգային էլիտա։ Հիմա դրա ձևավորման թերևս ամենահարմար պահն է։ Մենք այն պետք է դարձնենք դրական իմաստով «կոգնիտիվ էլիտա»՝ ներկա և հաջող սերունդների հաջողության ավելի մեծ շանսերով։

Նոր ձևավորվող էլիտան ոչ մի թեմայից չպետք է վախենա խոսել. ոչ մի։
Մենք գիտենք, չէ՞, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն, որ հասարակության որոշ շերտեր ունեն կրթական ցածր ցենզ, մենք գիտենք, չէ՞, որ արտագնա աշխատողների՝ հայրենիք վերադառնալուց հետո ունենում ենք կանանց առողջությանը սպառնացող խնդիրներ, որոնց ծավալները շատ մտահոգիչ են և իրենց հերթին հանգեցնում են մանկական ծանր հիվանդությունների աճի, մենք գիտենք, չէ՞, որ դպրոցներում կա տարրական սեռական դաստիարակության անհրաժեշտություն, այլ բան է՝ ձևը և դպրոցականի տարիքը, և որ ընտանիքը բազմաթիվ սոցիալական շերտերում չի ապահովում այդ դաստիարակությունը, որովհետև ինքն ունի դաստիարակաման կարիք, մենք գիտենք, չէ՞, որ ունենք մեր օրերում աշխատող, ստեղծող գրողների, նկարիչների, երաժիշտների, ստեղծագործողների աջակցության լուրջ խնդիր և մենք վախենում ենք ասել, որ չենք կարողանում դուրս գալ միջազգային գրական-մշակութային շուկա մի շարք բարդ պատճառներով, թեև ունենք փայլուն շատ դեմքեր։ Բայց մենք դրա փոխարեն հակադրում ենք Նարեկացին այսօրվա գրողներին ու թաքնվում պսևդոհայրենասիրության հետևում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության ճնշող մեծամասնությունը գիրք չի կարդում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության զգալի մասը լսում է ողբերգականորեն ցածրորակ երաժշտություն ու ապրում է դրա մեջ, և նրա պատկերացումները համաշխարհային երաժշտության մասին բացառապես այդքանն են։

Մենք պետք է խոսենք, որ բանակ գնացող 18 տարեկանների մի զգալի մաս տարրական գիտելիքներ չունի։ Մենք գիտենք, չէ՞, որ 15-20 տարի շարունակ փողատերերն ու պաշտոնյաները անամոթաբար գիտության թեկնածուներ ու դոկտորներ էին դառնում, իսկ իշխանությունը, ռեֆորմներով դա արմատախիլ անելու փոխարեն ձևացնում էր, թե որևէ վատ բան չի կատարվում, իսկ զուգահեռ՝ գիտության իրական մարդիկ ապրում էին շատ վատ, ինչն էլ բերում էր ուղեղների զանգվածային արտահոսքի։ Այդ պայմաններում ինչպե՞ս գիտական էլիտա ունենայինք։

Ես թվարկեցի ցավոտ թեմաների շատ փոքր մի ցանկ, որը պետք է ընդլայնել։
Միայն նոր ազգային-առաջադիմական էլիտան կարող է կազմակեպել ներհասարակական երկխոսություն Արցախի խնդրի շուրջ, Հարավային Կովկասում մեր ոչ միայն գոյատևման, այլև զարգացման մասին, հարևանների հետ մեր հարաբերությունների և այլնի մասին։

Մենք պետք է խոսենք, որ լուծումներ գտնենք։ Եթե մենք չխոսենք, փակ թեմաները շարունակելու են խեղել, խեղդել մեր հասարակությանը։ Եվ պարբերաբար նոր՝ ավելի վտանգավոր պատահականություններ են գալու իշխանության։

Նոր ազգային-առաջադիմական էլիտայի առաքելությունն է՝ ձևակերպել ազգային ընդհանուր նպատակներ և խնդիրներ։ Դրանք չպետք է լինեն կենացի կամ ծովից ծովի որակի։ Դրանք հստակ ժամանակահատվածում, հստակ չափվող նպատակներն են, օրինակ՝ պետության թվայնացումը՝ դառնալ տարածաշրջանում առաջատար, տաղանդավոր երիտասարդների արտահոսքի կասեցում/նվազեցում, ժամանակակից մշակութային արտադրանքի ստեղծում և արտահանում, բանակի մարտունակության էական բարձրացում, ոլորտային ռեգիոնալ կենտրոնների ձևավորում, օրինակ՝ առողջապահություն կամ դրա ճյուղեր, ռազմական արդյունաբերության զարգացում և այլն և այլն։

Մենք պետք է ձևավորենք առաջ գնալու թիմ, պետությունը և հասարակությունն առաջ տանելու ունակ էլիտա։ Պետք է անենք հիմա ու իրար վստահելով։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular