Լիահույս եմ, որ Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրման օրը, նրանց վրա կրակելու հրաման տվողը կլինի ճաղերի հետևում
ВидеоԵրեւանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում համաձայնություն տվեց Երեւանի Զաքիյան, Բեյրութի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը: