Տպավորություն է՝ մենք ու դատախազները տարբեր տեղերում ենք իրավաբանություն սովորել. Արամ Օրբելյանը՝ դատախազին (տեսանյութ)
ВидеоԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավոր Անա Դանիբեկյանը հայտարարեց, թե միջնորդությունը հիմնավորված չէ, տուժողներն ու տուժողների իրավահաջորդները կշարունակեն մասնակցել սույն քրեական գործին։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեցю «Հիմա քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս, որ դատարանում առարակություններ հնչեցվեն կայացված որոշումների վերաբերյալ», - ասաց դատախազը՝ դատարանին կոչ անելով թույլ չտալ կողմերին առարկություն ներկայացնել կայացված որոշումների վերաբերյալ։
Արամ Օրբելյանն էլ, անդրադառնալով դատախազի հայտարարությանը, ասաց, թե իր մոտ տպավորություն է, որ ինքն ու դատախազը տարբեր տեղեր են իրավաբանություն սովորել։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։