Երեւանի ավագանու այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը կոռեկտության կոչ արեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին:
«Պարոն Երիցյան, Դուք ամեն անգամ ձեր ելույթներն օգտագործում եք անձնական ինչ-որ վիարվորանքներ` փորձելով ուղղորդել ԲՀԿ-ի նկատմամբ: Ծիծաղում եք, չգիտեմ` ինչեր եք անում: Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, Դուք նաեւ սոցիալական մեդիայում եք շատ անշնորհք: Մենք ոչինչ չենք ասում, ժպիտով անցնում, գնում ենք առաջ: Ինչ վերաբերում է նամակներ գրելուն, Դուք ինքերդ էլ գիտեք, թե ինչեր եք գրում, տեսագրում ոչ միայն ուրիշների, այլ ինքներդ իրար դեմ: Եկեք չմանրամասնեմ: Ըստ օդում կախված լուրերի` ամբողջ օրն իրար եք ձայնագրում ու իրար մեսինջերներից դուրս չեք գալիս: Մեզ մոտ չկա տենց բաներ: Սրանից հետո կոռեկտության սահմանը չանցնեք, հակառակ դեպքում հետևանքները շատ տխուր կլինեն»,-ասաց Առաքելյանը: