Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով
Երեւանի ավագանու որոշմամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով:
Եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Բեկ Թեմուրյանը Հայաստանի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: