Խոշոր հրդեհ՝ Զարինջա, Ձիթհանքով եւ Սարակապ գյուղերի սահմանագծում. Ժամանել է 2 մարտական հաշվարկ
ՏեսանյութերՍեպտեմբերի 8-ին, ժամը 16։23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ գյուղերի սահմանագծում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:50-ին: Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ: