Մենք ներքին խաղեր տալու իրավունք չունենք. մրցավազք չի լինելու. Սամվել Բաբայան
ԱրցախԱրցախի անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ ծրագրային ռազմավարությունը, որը համատեղ հուշագրով ստորագրել ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«Մեզ մոտ անընդհատ ներկայացնում ենք, թե Անվտանգության խորհուրդը երկրորդ իշխանություն է։ Մենք այն վիճակում չենք, որ կարող ենք մեզ թույլ տալ նման շռայլություն, որ իրար հետ մրցավազքի մտնենք: Տարածաշրջանում այն վիճակը չի, էր մենք կարող ենք ներսում ինչ-որ խաղեր տալ, դա չի լինելու»,-ասաց նա: