Տեխզննման կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել դիմապակուն
SocietyԿառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Այս նախագիծն այսօր՝ սեպտեմբերի9-ին, քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն:
Քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում: Դա թույլ կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Փոխվելու է նաև տեխնիկական զննության պարբերականությունը:
Հարցը զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: