Արարատի մարզպետը ՌԴ-ում 120.000 դոլար արժողությամբ բնակարա՞ն է ձեռք բերել
Հասարակություն168.am-ի հետ զրույցում Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ վերջերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանի Խիմկի քաղաքի էլիտար շենքերից մեկում 120.000 դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել։
«Արարատի մարզպետն իր ամբողջ ունեցվածքը հայտարարագրել է և որևէ մեկից որևէ թաքցնելու բան չունի: Եթե նման բան լիներ, ապա այն հայտարարագրում անպայման կերևար»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ հայտարարագրումից հետո է գույքը ձեռք բերել կամ գուցե ընտանիքի անդամներն են ձեռք բերել, մարզպետի խորհրդականը նշեց․ «Չկա նման բան։ Ընտանիքը ևս գույք ձեռք չի բերել, նրանց ունեցվածքը նույնպես հայտարարագրվում է» - ասաց Լիլիթ Թադևոսյանը: