Ֆուտբոլն առանց երկրպագուների նման է առանց ծաղրածուների կրկեսի․ Ռոնալդու
ՍպորտՊորտուգալիայի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ դատարկ տրիբունաների առջև ֆուտբոլ խաղալը նման է այնպիսի կրկես գնալուն, որտեղ ծաղրածուներ չկան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր հանդիպումներն անցկացվում են կամ դատարկ տրիբունայով, կամ սահմանափակ թվով հանդիսատեսներով:
«Ինձ դուր է գալիս տրիբունաների սուլոցը, այն ինձ «միացնում է»: Բայց առողջությունը միշտ առաջին տեղում է, և եթե ԱՀԿ-ն ասում է, որ պայմաններ չկան երկրպագուներին ընդունելու համար, ուրմեն այլևս քննարկելու ոչինչ չկա: Կարևորը մարդկանց կյանքն է: Բայց տրիբունաներում առանց հանդիսատեսի խաղալը նման է կրկես գնալուն ու այնտեղ ծաղրածուներ չտեսնելուն», - մեջբերում է Ռոնալդուին Record-ը: Երեքշաբթի օրը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի արտագնա խաղում Ռոնալդուի դուբլը Պորտուգալիային հաղթանակ բերեց Շվեդիայի նկատմամբ: Պորտուգալացին դարձավ պատմության մեջ երկրորդ խաղացողը, որը խփել է 100 գոլ։